ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Եթե կայուն պետության ու կանանովոր բանակի միջև վերևից եկած հրամանները չկատարվեն, բնականաբար այդ համակարգը ու այդ երկիրը առհասարակ շուտ կփլուզվի...

04:00:00 11.11.2024

Եթե կայուն պետության ու կանանովոր բանակի միջև վերևից եկած հրամանները չկատարվեն, բնականաբար այդ համակարգը ու այդ երկիրը առհասարակ շուտ կփլուզվի...

Եթե կայուն պետության ու կանանովոր բանակի միջև վերևից եկած հրամանները չկատարվեն, բնականաբար այդ համակարգը ու այդ երկիրը առհասարակ շուտ կփլուզվի։Բայց պատմության մեջ լինում են եզակի (բայց ժամանակակից պատմության մեջ կարծես թե ոչ այդքան եզակի) ճակատագրական պահեր, երբ հենց հրաման կատարելն է երկիրը կործանում և չկատարելն՝ երկիրը փրկում, և դա ապացուցեց Գուրգեն Տեր-Մովսիսյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ և հետո նրա օրինակից հավանաբար ոգևորված մեր մարգարե Սպարապետ Նժդեհը, ով 104 տարի առաջ վճռականորեն չկատարեց Երևանից եկող հրամանը և շարունակեց իր անհողդողդ պայքարը հանցագործ կարմիր ռուսական բանակի դեմ՝ Սյունիքը պահելով Հայաստանի անբաժանելի մաս:

Հետևյալև հատված է՝ Նժդեհի քիչ տարածված՝ «Ազատ Սյունիք, արնոտ գիրք» աշխատությունից.

«ՀՀ ներկայացուցիչները 1920թ. օգոստոսի 10-ին Խորհրդային Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքեցին: Ըստ դրա ՀՀ զինվորական նախարար Ռուբենը Դրոյի միջոցով Նժդեհին հրամայեց, որպեսզի նա՝ «հավաքի իր զորամասերը, նույնպես բոլոր ցանկացողներին ու նախազգուշական միջոցներ ձեռք առնելով անցնի մեր տարածքը (ՀՀ), բերելով իր հետ ամբողջ զենքերը»: Այս գրության առթիվ Նժդեհը նշում էր. «Խոստովանում եմ, որ կյանքիս մեջ ոչինչ է ինձ այնպես հանկարծակի բերել, ինչպես այդ գրությունը»: Հայաստանի զին. նախարարը նման վերաբերմունքով ո՛չ թե միայն Զանգեզուրն էր հանձնում կարմիրներին, այլև` «Արարատյան Հայաստանը»: Իսկ թե ո՞ւմ հույսին էր թողնվելու ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի ինքնապաշտպանության գործը` արդեն «կարևոր» չէր: «Մեծ» քաղաքականության խնդիր կար` Սյունիքով զբաղվելու ժամանակ ՀՀ ղեկավարությունը չուներ:

Համաձայնագրի նկատմամբ Դրոն և Նժդեհը ունեին միանգամայն հակադիր դիրքորոշում.

մինչդեռ Դրոն հակված էր անխոս կատարելու հրամանը և անմիջապես վերադառնալ Երևան, Նժդեհն օգոստոսի 13-ի գրությամբ կտրականապես հրաժարվեց: Ավելի կոնկրետ` իր խոսքերով. «չկատարելով հրամանը` փրկեցի Հայրենիքը»:»

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։