05:43:00 21.01.2026
Երբեմն ինձ հարցնում են, թե արդյո՞ք կցանկանայի ստանձնել Հայաստանի պետության ղեկը։ Ես միշտ պատասխանում եմ՝ կցանկանայի, որ Հայաստանի պետության ղեկը ստանձնի ազգայնական ու ազնիվ առաջնորդ՝ նվիրյալ մեկը, ով իր անձնական կյանքի օրինակով և գործունեությամբ ապացուցել է իր հայրենասիրությունը։ Մարդ, ով ընդհանրապես ոչ մի կապ չունի այս կոռումպացված նեոբոլշևիկյան քաղաքական համակարգի՝ «նախկին» ու «ներկա» աղբանոցի հետ: Կցանկանայի, որ նա լինի մարդ, ով իսկապես հավատում է իր ասածներին, իր խոսքի տերն է և քարոզում է ճշմարտությունը՝ մեր հայրենակիցներին ասելով այն, ինչ պետք է լսեն, ոչ թե այն, ինչ ուզում են լսել։ Հայաստանին անհրաժեշտ է առաջնորդ, ով չի խուսափում անձնական պատասխանատվություն կրելուց և պատրաստ է անձնվիրաբար ու հաստատակամորեն՝ գրչով թե թրով, ծառայել մեր ազգին, Հայրենիքին և անկախ պետականությանը, քանի որ միայն նման առաջնորդությունը կարող է մեր երկիրը հանել այս պարտված ու ստոր վիճակից և ճանապարհ բացել Մեծ Հայքի կերտմանը։
Ինչ վերաբերում է ինձ, եթե ճակատագրի բերումով և Արարչի կամքով երբևէ նման պատասխանատվություն դրվի իմ ուսերին, ամեն ինչ կանեմ, որպեսզի պատվով կատարեմ իմ բոլոր պարտականություններն ու առաքելությունը։ Իմ հնարավորությունների սահմաններում կձգտեմ լինել դրական օրինակ ապագա սերունդների համար, որոնք նույնպես մի օր կստանձնեն մեր պետության ղեկը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ