ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մարտարվեստ առանց կանոնների սպորտում Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը...

11:44:00 22.11.2025

Մարտարվեստ առանց կանոնների սպորտում Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը...

Մարտարվեստ առանց կանոնների սպորտում Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը վաղը կկռվի Նոր Զելանդացու Դեն Հուքերի հետ, սակայն շատ հայեր այս մարդուն դադարել են աջակցել շատ օբյեկտիվ ու արդար պատճառներով: Ահա մի քանի կարևոր փաստեր այս «հայկական» ատլետի մասին՝

Այս տարվա հունվարի 18-ին Կալիֆորնիայում նա պետք է գոտու համար կռվեր չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ, բայց իբր նախապատրաստման ընթացքում վիրավորվելու պատճառով չեղարկեց իր մասնակցությունը, և նրա փոխարեն ուրիշը կռվեց Մախաչևի հետ: Սակայն հազարավոր հայեր հազարավոր դոլարներ էին ծախսել տոմսերի վրա, որպեսզի անձամբ հանդիսատես լինեին այդ կռվին ու աջակցեին նրան, բայց Ծառուկյանը նրանցից ոչ մի ներողություն չխնդրեց, ոչ էլ փորձել է ինչ-որ ուրիշ ձևով փոխհատուցել իր հայրենակից երկրպագուներին:

Դրա փոխարեն նա շարունակում է հայ երեխաներից գումար ուզել իր ստորագրությունների դիմաց: Նույն ամսում նա նաև տեսանյութ է պատրաստել Վրաստանում, որտեղ իր մեքենան անցնում էր Բաքվի պարզ գովազդներից մեկի կողքը, և երբ նրա առցանց հետևորդները բողոքել են, նա ոչինչ չի արել ու չի ջնջել այդ տեսանյութը կամ այդ մասը չի մոնտաժել:

Մի քանի օր առաջ հարցազրուցավարը նրան հարցրել է, թե նա կընտրի կռվել Վաշինգտոնում, Մոսկվայում, թե Երևանում, և նա առանց վարանելու պատասխանել է՝ Մոսկվա: Չմոռանանք նաև, որ նա 7 տարի առաջ հպարտորեն նկարվել է Պուտինի հետ:

Հերիք չէ, որ մեր դերասանների, երգիչների, «մտավորականների» ու քաղաքական մարմնավաճառների ճնշող մեծամասնությունը փողին մեռած ռուսաստրուկ սրիկաներ են, այլ պարզվում է, որ մեր մարզիկների մեծ մասն էլ, ցավոք, այդպիսին է: Նյութապաշտությունն ու ռուսոֆիլիզմը հիվանդություն է, որը վարակել է մեր հասարակության բոլոր ոլորտները:

Հուսով եմ, որ նա կպարտվի վաղվա կռվում և դադարի Հայաստանին ներկայացնել, քանի որ նա նույնիսկ իր երազներում իրավունք չունի Հայաստանին ներկայացնելու:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։