ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ցանկացած նոր, փոքրաթիվ ու «մարգինալ» քաղաքական շարժում...

05:27:00 05.01.2026

Ցանկացած նոր, փոքրաթիվ ու «մարգինալ» քաղաքական շարժում...

Ցանկացած նոր, փոքրաթիվ ու «մարգինալ» քաղաքական շարժում պետք է հիշի հետևյալ լատինական ասույթը՝ «Sic Parvis Magna», որը հայերեն նշանակում է՝ «Մեծ գործերը սկսվում են փոքր սկզբից»։

Այս խոսքը կապվում է Սըր Ֆրենսիս Դրեյքի հետ՝ մի մարդու, որը ծնվեց համեստ պայմաններում, սակայն դարձավ համաշխարհային պատմության առանցքային դեմքերից մեկը։ Նա դարձավ առաջին անգլիացին, ով շրջեց աշխարհը նավով, և հայտնի դարձավ իսպանական նավերի ու նավահանգիստների դեմ իր հարձակումներով։ Դրեյքը կարևոր դեր ունեցավ 1588 թ․ Իսպանական Արմադայի պարտության մեջ և արժանացավ ասպետության։ Նա չժառանգեց մեծ անուն, հարստություն կամ իշխանություն․ նա դրանք ստեղծեց՝ համառությամբ, ռիսկի պատրաստակամությամբ և շարունակական պայքարով։

Դրեյքի կյանքը հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն․ փոքր սկիզբը թուլություն չէ, այլ փորձություն։ Ով չի վախենում սկսել փոքրից, նա է, որ ժամանակի ընթացքում դառնում է մեծ։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։