02:00:00 18.03.2024
URL: https://www.hosank.net/storage/gallery/1712241078.jpg
«Հոսանք»-ը Հայաստանում միակ շարժումն է, որը Նժդեհի գաղափարները բերում է քաղաքական ասպարեզ ու մենք նաև առաջինն ենք քաղաքականության մեջ, ովքեր ցեղակրոն խորհրդանիշները նորից կյանքի ենք կոչում։ Այդ է պատճառը, որ Նժդեհի ստեղծած Լեռնահայաստնի (որը եղել է պատմության մեջ արաջին հակաթրքաբոլշևիկյան պետությունը) զինանշանը թարմացրել ենք՝ ավելի արդիական ու ժամանակակից դարձնելով, որովհետև մենք ուզում ենք շարունակել Նժդեհի ավանդույթը։ Ես՝ «Հոսանք»-ի առաջնորդ Հայկ Նազարյանս, 44-օրյա դավադիր պատերազմից հետ վերադառնալուց հետո՝ 2020թ-ի Դեկտեմբեր 25-ին հեռուստացույցով տվեցի իմ առաջին հանրային հարցազրույցը (168-ի լրատվական ալիքի համար), որտեղ ես նշեցի, որ ժամանակն է՝ Դավիթ Բեկյան ուխտերը ու Նժդեհյան ուսմունքը նորից վերականգնել՝ մոռանալով, որ այդ օրը հենց Լեռնահայաստանի հիմնադրման 100 ամյակն էր։ Ես դա ասացի գրեթե չորս տարի առաջ, և առավել քան երբևէ համոզված եմ, որ դա է մեր միակ ելքը այս իրավիճակից։ Մենք ուզում ենք մեր սակավաթիվ ռեսուրսներով մեր համեստ ներդրումն ունենանք մեր Մեծն Սպարապետի աշխատանքը շարունակելու գործում։ Մենք ուզում ենք դա անել, որովհետև ուրիշ ոչ մի շարժում դա չի անում։ Եթե լիներ մի ուրիշ շարժում, ով դա կաներ, ես «Հոսանք»-ը չէի հիմնադրի և կմիանայի նման շարժմանը, բայց չկա նման շարժում, դրա համար մենք պետք է անենք։ Քանի որ մենք այսքանը գիտակցում ենք, մենք պարտավոր ենք անձնական պատասխանատվություն կրել այս հարցում և կատարել մեր առաքելությունը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ
Subscribe and receive news to your email address.