03:00:00 06.09.2024
Վերջին 4 տարում այս շինծու հայրենասիրական շարժումները, որոնք սատարվում ու ֆինանսավորվում են տարբեր ապազգային գործակալական ցանցերի ու օլիգարխների կողմից, բացի մեր հայրենակիցներին շփոթեցնելուց, մոլորեցնելուց, խաբելուց, հիասթափեցնելուց, գեղեցիկ բառակապակցությունները վարկաբեկելուց և գերագույն գեղապետի աթոռը ամրապնդելուց ուրիշ ոչինչ չեն արել։ Այսօր լինում են ու վաղը չեն լինում, քանի որ ոչ մի գաղափարախոսություն չունեցող թքած կպցրած քաղաքական «շարժումներ» են, որոնք փտած փայտի կտորներով հավաքվել են ավազի վրա։ Եթե Նիկոլին կամ այս անկապ շարժումներին հետևել եք ու հիմա հիասթափված եք և անտարբեր եք դարձել, «երկիրը երկիր չի» ասելու փոխարեն նախ և առաջ ինքներդ ձեզ մեղադրեք, որ թույլ եք տվել պատեհապաշտ մանիպուլատորները ձեր զգացումների հետ խաղան։ Երկիրը շատ լավ էլ երկիր է, ուղղակի մարդիկ են չափից շատ մոլորվել ու դեգրեդացվել։
Անձնական պատասխանատվություն կրեք ձեր սխալների համար և միացեք իսկական ազգային քաղաքական շարժմանը, անկախ նրանից, թե այս պահին որքան սակավաթիվ են այդ շարժման ռեսուրսները և որքան քիչ մարդ կա այդ շարժմանը միացած։
Ո՞րն է այդ շարժումը, այն շարժումը, որն ունի վեհ գաղափարախոսություն ու օրեցօր քարոզում է այդ գաղափարախոսությունը, այն շարժումնը, որը չունի հսկա ազգադավ կապիտալիստներ ու աղանդներ իր թիկունքում կանգնած, այն շարժումը, որը իսկապես հավատում է իր քարոզած գաղափարներին, այն շարժումը, որի առաջնորդի ապրած կյանքը համապատասխանում է այդ գաղափարներին, այն շարժումը, որը նպատակադրված է այդ գաղափարները հասցնել մինչև վերջնական հաղթանակ, անկախ նրանից, թե այդ շարժման անդամներից որքան ժամանակ ու աշխատանք դա կպահանջի։
Մի քիչ ուսումնասիրություն կատարեք և կգտնեք, թե որն է այդ շարժումը....
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Subscribe and receive news to your email address.
Comments