ONE NATION, ONE STATE, ONE WILL

Տարիներ շարունակ ֆեյսբուքում պարբերաբար տեսնում եմ տարբեր մեր հայրենակիցները Մեծ Հայքի քարտեզներ...

02:00:00 17.08.2021

Տարիներ շարունակ ֆեյսբուքում պարբերաբար տեսնում եմ տարբեր մեր հայրենակիցները Մեծ Հայքի քարտեզներ...

Տարիներ շարունակ ֆեյսբուքում պարբերաբար տեսնում եմ տարբեր մեր հայրենակիցները Մեծ Հայքի քարտեզներ են տեղադրում՝ ասելով, որ սա է իսկական Հայաստանի քարտեզը, բայց համոզված եմ, որ նման գրառումներ անողների մեծ մասը բնավ չի հասկանում, թե իրականում ինչ է պահանջվում նման քարտեզ ի կատար ածելու համար: Քաջ չեն գիտակցում, որ նման քարտեզ կերտելու համար նախ և առաջ պետք է ունենանք համապատասխան սերունդ, որը կկարողանա դա անել, և միայն այն սերունդը կկարողանա դա անել, որը ամեն ակնթարթում պատրաստ է ամեն ինչ զոհաբերել հանուն նման երազանքի: Երբ տեսնում ենք Հայաստանում և Սփյուռքում հարմարավետ կյանքով ապրող մեր անդաստիարակված, մոլորված ու շփոթված երիտասարդներին, շատ պարզ երևում է, որ մենք նման սերունդ ունենալուց առայժմ շատ հեռու ենք: Ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես դեռ պատրաստ չենք նման զոհաբերություններ կատարելու համար: Հետևողական ու քրտնաջան աշխատանք պետք է կատարվի, որ ֆանատիկ մահապարտների սերունդ դաստիարակվի, որը արտագաղթելու, ԲՄՎ-ների, Մերսեդեսների, դղյակների, թանկանոց արձակուրդների մասին երազելու փոխարեն ամեն օր երազի Մեծ Հայքի մասին և մտածի ինչպես իր լուման ներդնի այդ քարտեզը կերտելու իրագործման մեջ: Ես երազում եմ նման զտարյուն արիական ֆանատիկներից բաղկացած հավատարիմ սերունդ ունենալու մասին, և մտածում եմ ինչպես կկարողանանք նման սերունդ դաստիարակել և մեծացնել, քանի որ նման սերունդ ունենալով Մեծ Հայքի վերականգնումը ընդամենը կլինի ժամանակի հարց ու ինքնըստինքյան իրականություն կդառնա:

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.