02:00:00 12.04.2023
Սովետամոլները Երկրորդ Աշխարհամարտից հետո կառուցված որակյալ բազմաբնակարան շենքերը անվանում են «ստալինյան շենքեր»` այնպիսի տպավորություն ստեղծելով, որ կարծես թե այդ որակը եկել է ձրիակեր կոմունիստների կամ էդ վիժվածք Ստալինի «համճարեղ» մտքից։ Չեն շեշտում, որ այդ շենքերը պատերազմից հետո այդ որակով են կառուցվել գերմանացի գերիների շնորհիվ։ Իսկ երբ այդ գերիները մահացան սկսեցին կառուցվել այդ բարձրահարկ Խրուշչովյան հրեշավոր ու անորակ բանտախուցները, որոնք միայն գարշանք են ներշնչում ամեն անգամ նայելիս։
Սակայն միայն բազմաբնակարան շենքներ չեն կառուցվել այդ ռազմագերիների կողմից, այլև բազմաթիվ այլ շինություններ, որոնց թվում են՝ Երևանի Հաղթանակի կամուրջը,Երևանի Մոնումենտի ճանապարհի քարե պատը, Երևանի Բաղրամյան 1 շենքը, Երևանի «Նաիրի» կինոթատրոնի շենքի առաջին և երկրորդ հարկը, Մատենադարանը, Երևանի Սայաթ-Նովա երաժշտական դպրոցը, Երևանի Մաշտոցի պողոտայից Հրազդանի կիրճ տանող թունելը, Երևանի 3-րդ մասի Եղբայրության 19 ու մոտակա մի քանի շենքերը, Երևանի Բաղրամյան ու Մաշտոց պողոտաների, Թումանյան ու Նար-Դոս փողոցների վրա բազմաթիվ շենքեր, Դինամո մարզադաշտը, Սևան քաղաքի հոգեբուժարանը, Սևան ՀԷԿ-ը, Սպիտակի շաքարի գործարանը, Արմավիր քաղաքում երկհարկանի հանրակացարանը, Կապան քաղաքում Դավիթ Բեկի արձանի հարևանությամբ կամուրջը, Կապան-Քաջարան մայրուղին, Վանաձորի քիմիական կոմբինատը, Վանաձորի ջրային խողովակաշարը, Նաիրիտ գործարանը, Կիրովի անվան գործարանը, Քանաքեռի ալյումինի գործարանը, Արարատի ցեմենտի գործարանը, Արարատի ու Արթիկի կիրի ու տուֆի հանքերը, Քանաքեռի ՀԷԿ-ը, Արցախի Բանանց գյուղի սալահատակ փողոցներ և այլն։
Ըստ մոտավոր հաշվարկների՝ ռազմագերիները Հայաստանում իրականացրել են շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն ու այլ գործունեություն։
Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում բոլոր բարձրորակ շինությունները կառուցվել են գերմանացի ձեռքերի ու գերմանական հաստոցների շնորհիվ, իսկ մեր ամբարտավան սովետամոլները այդ հաջողությունները զավեշտալիորեն վերագրում են սովետական «հանճարեղությանը», և անշնորհակալ գեղցիների պես հիմարաբար «նացիստական» ու «ֆաշիստական» են բղավում ամեն փոքր վատ բանին։
Այս ամենը ևս մի ապացույց է, որ ֆաշիստական երկրների, և հատկապես Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայի հիմքում եղել է բարձր ոճն ու որակը, ի տարբերություն կոմունիստական երկրների, որտեղ միայն շեշտվում է ցածրորակ քանակը` թքած ունենալով որակի վրա։
Եկե՛ք գնահատենք ու երախտապարտ լինենք նման որակյալ աշխատանքի համար, որպեսզի մենք էլ կարողանանք կրկին որակով աշխատանք կատարել, ինչպես անում էինք դարեր առաջ։
Subscribe and receive news to your email address.
Comments