03:00:00 18.07.2023
Մի 2 շաբաթ առաջ, առանց որևէ տեղ դիմելու ես աշխատանքի առաջարկ ստացա Երևանի համալսարանների մեկից, որտեղ ուզում էին շաբաթը հինգ օր ուսանողներին մաթեմատիկա դասավանդեի ու նաև կամաց-կամաց վարել այդ համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը։ Հայաստանի պայմանների համար առաջարկում էին նաև բավականաին բարձր աշխատավարձ։ Առաջարկեցին, որոհվետև իմացան, որ ես Կալիֆորնիայի պետական համալսարանում ու Գլենդել Քոլեջում ֆիզիկա եմ դասավանդել 3 տարի, ու նաև առցանց մաթեմատիկայի ուսուցողական բիզնես եմ վարել առավել քան 10 տարի։
Սակայն հասկացա, որ այդ առաջարկը ընդունելու դեպքում ես չեմ կարող շարունակել զբաղվել քաղաքականությամբ, քանի որ իմ ժամանակի մեծ մասը պետք է տրամադրեի համալսարանի կյանքին, և, բնականաբար, կտուժեր իմ քաղաքական գործունեությունը։ Հետևաբար, այսօր, համալսարանի տնօրենին, շնորհակալություն ասելով մերժեցի այդ առաջարկը, որովհետև ես մի բան որ անում եմ չեմ սիրում կիսատ-պռատ անել կամ կիսատ թողնել։ Հիշեցի, որ միաժամանակ երկու բանի հետևից ընկնողը չի բռնում դրանցից ոչ մեկը։
Զգում եմ, որ քաղաքականությամբ զբաղվելով շատ ավելի լավ ու մեծ ազդեցություն կարող եմ թողնել մեր նոր ազգայնական սերունդի համար, քան պարզապես հանալսարանում մաթեմատիկա դասավանդելը։ Այդ առաքելությունը խորը գիտակցեցի պատերազմից հետ վերադառնալուն պես, և մինչև հիմա դա չեմ մոռացել։ Այդ պատասխանատվությունը կրել եմ իմ ուսերին և հիմա պարտականություն ունեմ իմ նախաձեռնած քաղաքական շարժումը տանեմ մինչև վերջնական հաղթանակ և գրավել ողջ քաղաքական դաշտը ինչպես ասել եմ բոլորին։ Ես շատ երկար ճանապարհ եմ անցել և շատ էներգիա եմ ծախսել իմ գաղափարները ու մտքերը ի կատար ածելու համար։ Պիտի շարունակեմ իմ գործունեությունը և չհիասթափեցնեմ բոլոր նրանց, որոնք հավատում են ինձ ու իմ նախաձեռնած շարժմանը։
Չեմ կարող հիմա նահանջել և հրաժարվել մի բանից, որն իմ ամբողջ կյանքին իմաստ է տվել, դրա համար վճռականորեն ու անգթորեն շարունակելու եմ իմ բռնած ուղին։ Ինձ համար ուրիշ ճար չկա։
#SicParvisMagna
Subscribe and receive news to your email address.
Comments