ONE NATION, ONE STATE, ONE WILL

Մարդկանց մի մեծ մասը կասի, որ մեր ունեցած 4 ղեկավարներն էլ նույնն են....

03:00:00 16.08.2023

Մարդկանց մի մեծ մասը կասի, որ մեր ունեցած 4 ղեկավարներն էլ նույնն են....

Մարդկանց մի մեծ մասը կասի, որ մեր ունեցած 4 ղեկավարներն էլ նույնն են։ Մեկը կասի, որ նախորդը հաջորդին բերեց, իսկ մի հատվածն էլ կասի տարբեր են՝ պատճառաբանելով, որ այս ղեկավարը ավելի ուժեղ դիրքորոշում է ունեցել այս կամ այն հարցում, այն մեկը ավելի պինդ մարդ է, իսկ մյուսը ավելի լավ դիվանագետ է։ Ասում են, որ նա Բրիտանիայի գործակալ է, մյուսը Ռուսաստանի, իսկ այն մեկն էլ՝ ԱՄՆ-ի։ Մենք բոլորս լսել ենք գլխացավանք առաջացնող այդ փաստարկները, և գուցե մենք էլ ենք նման խոսքեր հնչեցրել, բայց կարծում եմ արդեն զզվել ենք այդ խոսակցություններից և բանավեճերից, քանի որ ոչ մի դրական արդյունք չի տալիս մեր քաղաքական դաշտին ու երկրին։

Ինչքան էլ որոշ հարցերում նրանց միջև փոքր կամ նույնիսկ մեծ տարբերություններ լինեն, փաստն այն է, որ այս 4 ղեկավարները իրապես հայամետ մտածողություն չեն ունեցել, քանի որ նրանցից ոչ մեկը Արցախի բոլոր շրջանները ոչ միայն Հայաստան չեն համարել, այլև նույնիսկ Արցախ չեն համարել։ Նրանք հաղթած բանակ ժառանգեցին, բայց հերթով այդ հաղթանակի դիրքից մեզ կամաց-կամաց քաշեցին ցած՝ սկսբից թուլացնելով ու հետո փոխզիջումների դիրք իջեցնելով, և վերջում խայտառակ պարտության տանելով։

Եթե նրանք ազգայնական ղեկավարներ լինեին, 30 տարի մեր Հայրենիքը ներսից չէին թողնի քայքայվի տարբեր գործակալական ցանցերի, աղանդների, օլիգարխների և այլ հակազգային ուժերի կողմից։ Նրանք քանդեցին «Երրորդ Հանրապետությունը», դրա համար ժամանակն է ճանապարհը բացենք նոր հայ-արիական պետության համար, որը բացառապես հիմնադրված կլինի Ցեղակրոն արժեքների վրա։

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.