ONE NATION, ONE STATE, ONE WILL

Ինչո՞ւ երբ ոմանց հարցնում ես, թե ինչպե՞ս են, լավ կամ վատ պատասխանելու փոխարեն պատասխանում են` «ոչինչ»...

03:00:00 02.06.2024

Ինչո՞ւ երբ ոմանց հարցնում ես, թե ինչպե՞ս են, լավ կամ վատ պատասխանելու փոխարեն  պատասխանում են` «ոչինչ»...

Ինչո՞ւ երբ ոմանց հարցնում ես, թե ինչպե՞ս են, լավ կամ վատ պատասխանելու փոխարեն  պատասխանում են` «ոչինչ»։ Դա եկել է հենց պիղծ Սովետից, քանի որ այդ չարաբաստիկ կայսրությունում, եթե մարդ այդ հարցին պատասխան էր «լավ», կասկած կհարուցեր հարցնողին, թե ինչի՞ համար է լավ, միթե՞ ավելի շատ հարստություն ունի ինձնից ու ավելի լավ է ապրում սովորական քաղաքացուց, իսկ եթե պատասխան էր «վատ», նույնպես կասկածահարույց կլիներ հարցնողին, թե ինչո՞ւ է վատ, միթե՞ չի սիրում մեր կոմունիստական «ուտոպիան», որտեղ բոլորս երջանիկ ապրում ենք։ 

Այդ կասկածանքներից զերծ մնալու համար քաղաքացիներին վարժեցրին պատասխանել` «ոչինչ» և դա անելով մարդկանց ենթագիտակցության մեջ ներարկեցին այն, որ իրենք հենց «ոչինչ» են, ովքեր ապրում են ոչ մի բանի համար, ովքեր ապրում են միայն` կոմունիստ օլիգարխ դասակարգին որպես ստրուկ ծառայելու համար։

Սա ձևերից մեկն է, թե ինչպես է կոմունիստական համակարգը մարդկանց միջից սպանում հոգին և հասարակությունից արմատախիլ անում հոգևոր արժեքները։ 

Վերջին երեսուն տարում էլ կոմունիզմին փոխարինեց լիբերալ դեմոկրտական կապիտալիզմը, որը էականապես շատ չի տարբերվում կոմունիզմից, քանի որ երկուսն էլ ազգին հոգեպես ու բարոյապես փչացնում են։ 

Սրանք են պատճառներից մեկը, թե ինչու է մեր ազգը այսօր այսքան անտարբեր, նյութապաշտ, ու ստրկամիտ դարձել։

Միակ լուծումը այն է, որ արմատախիլ արվի կոմունիստական մտածելակերպը` Ցեղակրոնության արժեքները մեր հասարակության մեջ նորից վերականգնելով։


Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.