02:00:00 24.04.2023
Հինգ տարի առաջ այս օրերին ծառայության հերթապահությունս ավարտվել էր ու Իջևանի դիրքերից Երևան էի եկել։ Քաղաքում քայլում էի իմ զինվորական համազգեստով ու ժողովրդի ուրախությունը նայելով պարզապես ապշել էի։ Զարմացել էի, թե ինչպես է կարող այդքան մարդ հիպնոսի տակ ընկնի մի ազգադավ ու հակահայ աղանդի կողմից։ Որքան էլ աջ ու ձախ մարդկանց ասում էի, որ այդ սրիկաներին չհավատան ու չհետևեն այնքան ավելի շատ էի պարսավանքի ենթարկվում մոլորված ու հիպնոսի տակ ընկած իմ հայրենակիցների կողմից։ Առաջին մարդն էի այդ օրերին, ով համացանցում հականիկոլական նկարներ էի տեղադրում <<Մերժիր Նիկոլին>> հաշթագով, բայց բոլոր զգուշացումներս ապարդյուն անցան։ Ինձ պիտակավորում էին <<ծախված>>, <<դավաճան>>, <<սերժական>> և այլն, ու շարունակում էին այդ սրիկա խունտային աջակցել, բայց ես չէի վիրավորում. նույնիսկ Արարչին ասացի, որ թող ների նրանց քանի որ նրանք չգիտեն ինչ են անում։ Իսկ ես սթափ մտքով շատ լավ էլ գիտեի ինչ էի անում. անում էի այն ինչ միշտ եմ արել` պաշտպանել եմ մեր Հայրենիքի պետականությունը, դրա համար իմ խիղճը ինձ այսօր չի տանջում։
Subscribe and receive news to your email address.
Comments