03:00:00 19.08.2023
Եթե ինձ սոցկայքերում երկար ժամանակ հետևում եք, նկատած կլինեք, որ ես հաճախ եմ կարճատեսության, անհամբերության ու անլրջության խնդիրները բարձրաձայնում՝ որպես Հայաստանի քաղաքական կյանքի ամենամեծ հարցեր։ Դա ավելի մեծ խնդիր է, քան ներկայիս ազգադավ դավաճանական իշխանությունը, որը մեր պետականությունը տանում է դեպի անդունդ, որովհետև մեր կարճատեսությունից, անհամբերությունից և անլրջությունից առաջացավ այդ երևույթը։ Մեր թշնամիները հաստատ չեն տառապում այդ խնդիրներից և ավելի իրատեսական են մոտենում կյանքին ու պատմական գործընթացին քան մենք։
Օրինակ երբ թուրքերը (սիոնիստների հովանավորությամբ) պան-թուրքիզմ գաղափարախոսությունը 1880-ականներին ստեղծեցին, չարեցին որպեսզի միանգամից ստեղծեն իրենց պան-թուրքիստական կայսրությունը, այլ երկար աշխատելով ու պայքարելով, միայն հիմա՝ 150 տարի անց են մոտենում իրենց երազանքի իրականացմանը։ Երբ ջհուդները իրենց համար պետություն կերտելու նպատակով պաշտոնապես հիմնադրեցին սիոնիզմը 1897թ-ին, գիտեին, որ միանգամից չէին կարող Իսրայել ստեղծել։ Կատարեցին բազմաթիվ հեղաշրջումներ, կազմակերպեցին բազմաթիվ ցեղասպանություններ ու հրահրեցին երկու աշխարհամարտեր՝ 1948թ-ին իրենց նպատակին հասնելու համար։ Իսկ մենք ուզում ենք քաղաքական շարժում ստեղծենք փողոց փակենք, ճվճվանք մի քանի անգամ ու գանք իշխանության։ Ու, եթե մի քանի փորձից հետո դա չի ստացվում ասում ենք «երկիրը երկիր չի» կամ «էս ի՞նչ ազգ ա», հետևաբար անիմաստ ենք գնտնում շարունակելը։
Նույն բանը անընդհատ անում ենք, բայց ակնկալում ենք տարբեր արդյունք, և դրա համար ոչ մի տեղ չենք հասնում։ Մենք չենք կարող մի խնդիր լուծել այն նույն մոտեցմամբ, որը առաջացրել է այդ խնդիրը։
Մենք պարտավոր ենք մեր թշնամիներից ավելի հեռատես, համբերատար ու լուրջ լինենք, եթե ուզում ենք նրանց հաղթել այս անգութ աշխարհում։ Ցանկացած ազնիվ ու հաստատակամ հայամետ քաղաքական շարժում, որը իշխանության գալու և հզոր միացյալ Հայաստան կերտելու լուրջ նպատակ ունի պետք է իր մտքում այս պահին իսկապես պատկերացնի, որ օրինակ մինչև այս դարի վերջ մենք կարողանանք վերականգնել Տիգրան Մեծի Հայաստանի ուժը։ Դա պետք է լինի այդ քաղաքական շարժման հավատամքի գլխավոր երազանքներից ու հիմնական տեսլականներից մեկը, բայց պետք է նաև քաջ գիտակցի, որ լեռան գագաթին միանգամից չի լինում հասնել, այլ` լինում է միայն քայլ առ քայլ, հետևողական ու քրտնաջան աշխատանքով։
Այդպիսի երազանք, տեսլական ու նպատակադրվածություն ունի հենց երիտասարդ ցեղակրոն քաղաքական շարժմումը՝ Հոսանքը։ Նժդեհը, երբ 1933թ-ին հիմնադրեց ցեղակրոն ուխտերը, մեզ համար բացեց այդ երազանքը ի կատար ածելու ճանապարհը, ուղղակի մեզ մնում է համարձակորեն անցնենք այդ ճանապարհով։ Հոսանքը այդ ճանապարհը անցնելու առաքելությունը ստանձնել է, որպեսզի ցեղակրոն ուխտերի հարյուր ամյակին՝ 2033թ-ին, Հայաստանում կերտվի ցեղակրոն պետություն՝ ավելի երևակայելի դարձնելով Տիգրան Մեծի Հայաստանը։
Subscribe and receive news to your email address.
Comments