ONE NATION, ONE STATE, ONE WILL

Այս պահին համացանցում մեր հայրենակիցները իրենց զայրույթն են արտահայտում ու լուտանքն են թափում այն նողկալի մանկապիղծ մոր վրա, ով ապառատի առջև նսեմացնում է իր աղջկան։ Սակայն իմ զայրույթը ավելի շատ է ուղվում այն այլասերվածների վրա...

03:00:00 18.08.2023

Այս պահին համացանցում մեր հայրենակիցները իրենց զայրույթն են արտահայտում ու լուտանքն են թափում այն նողկալի մանկապիղծ մոր վրա, ով ապառատի առջև նսեմացնում է իր աղջկան։ Սակայն իմ զայրույթը ավելի շատ է ուղվում այն այլասերվածների վրա...

Այս պահին համացանցում մեր հայրենակիցները իրենց զայրույթն են արտահայտում ու լուտանքն են թափում այն նողկալի մանկապիղծ մոր վրա, ով ապառատի առջև նսեմացնում է իր աղջկան։ Սակայն իմ զայրույթը ավելի շատ է ուղվում այն այլասերվածների վրա, որոնք գումար են տալիս նման տեսանյութեր պատրաստվելու համար, որպեսզի բավարարեն իրենց եղկելի սեռական պահանջները։ Տեսանյութում պարզ երևում է, որ այդ հրեշը կազմակերպված ձևով է դա նկարում, կարծես թե մի տեղից հատուկ պատվեր է ստացել ու նաև մեծ գումար։ Բայց պատահաբար կամ ինչ-որ պատճառի համար այդ տեսանյութը տարածվեց, կամ անգլերենով ասած՝ "leak" եղավ։ Այդ պատվեր և գումար տվողները, ինչպես արդեն նշել եմ նախկին գրառմանս մեջ, ամենայն հավանականությամբ մեծահարուստներ, քաղաքական գործիչներ և այլն նշանավոր սրիկաներ են։ Դա վստահաբար եմ ասում, որովհետև այս երևույթը համատարած է ամբողջ աշխարում, նույնիսկ նաև «քաղաքակիրթ» աշխարհում, որը շատ ապշեցուցիչ է։ 


Մենք պիտի կոչ անենք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոչ միայն ձերբակալեն, դատեն, և խսիտվ պատժեն այդ այլանդակ մորը, այլ ավելի կարևոր՝ խորը ուսումնասիրություն անեն և ամբողջությամբ բացահայտեն այդ մանկապիղծական ցանցը, որը գործում է մեր Հայրենիքում։ Սակայն համոզված եմ, որ նման մեծ քայլեր չեն ձեռնարկվելու այս մեծ խնդիրը լուծելու համար, և ցավոք կարծում եմ միայն ավելի շատ կլսենք նման դեպքերի մասին ապագայում։ Համոզված եմ, որովհետև ոչ միայն հարուստ ու ազդեցիկ մարդիկ են կապված այդ սատանայական մանկապիղծ ցանցի հետ, որոնք նաև գուցե ուղիղ կապված լինեն մեր դավաճանական իշխանության հետ, այլև նման «ժողովրդավարական» համակարգում պարզապես չենք կարող նման երևույթները արմատախիլ անենք։ 

Միայն ավտորիտարական (ոչ բռնատիրական) ազգային պետություն կերտելով հնարավոր կլինի մեր երեխաններին պաշտպանել հա՛մ մանկապիղծներից, հա՛մ նարկոբարոններից, հա՛մ աղանդներից, հա՛մ մաֆիաներից ու նաև հասարակության այլ մակաբույծներից։ 

Եվ կարծում եմ պարզ պիտի լինի, թե այդ ավտորիտարական ազգյաին պետությունը անհապաղ ինչ պիտի անի մեր Հայրենիքը նման տարրերից մաքրելու համար...

Տեսանյութը իրական դեպքերի վրա հիմնված «Նարկոս» ֆիլմից է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Չիլիի ֆաշիստական միապետ Աուգուստո Պինոչետը լուծում նարկոտիկի տարածման խնդիրը իր երկրում՝ իր զինվորներին հրամայելով գնդակահարել բոլոր նարկոտիկ վաճառողներին։

Պետք է Պինոչետը մեզ համար օրինակ ծառայի....

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.