02:00:00 22.03.2023
Եթե մենք ինքներս մեզ հետ անկեղծ լինենք կհասկանանք, որ «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի» արտահայտությունը անտրամաբանական է, թույլ և այս պահին իրականում ոչինչ չասող, որովհետև մեր անզգոնության, անտարբերության, անփութության և վերջապես՝ հիմարության պատճառով 2020թ-ի Նոյեմբերի 9-ին մի գրչի հարվածով Արցախի 75%-ը դավաճանաբար համձնվեց Ադրբեջանին, իսկ մյուս 25%-ը` Ռուսաստանին։
Իրականում ինձ համար կարևոր չէ, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, ինձ համար միայն կարևոր է այն, որ Արցախը միացվի Մայր Հայաստանին ու ամբողջությամբ լինի Հայաստանի կազմում, որի անվտանգությունը կպաշտպանի միայն Հայաստանի Զինված Ուժերը։ Արցախը պիտի լինի Հայաստանի մաս և ոչ թե Ադրբեջանի, Ռուսաստանի կամ Արևմուտքի համար տարանցիկ մարզ կամ բազա։
Երբ Լեոնիդ Ազգալդյանը Արցախի համար ասաց` «սա Հայաստան է և վերջ», նա նկատի չուներ միայն Արցախի 25%-ը (այսպես ասած՝ «ԼՂԻՄ»-ը), այլ նկատի ուներ ողջ Արցախը` իր բոլոր ազատագրած տարածքներով միասին։ Նժդեհն էլ իր դավիթբեկյան ուխերի համար չէր ասում «Հայաստանը ոչ թուրքերին», այլ վճռականորեն բացականչում էր` «Հայաստանը` Հայերին»։
«Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի» պարտվողական արտահայտությունը 10 տարի էնքան ասվեց, որ վերջում, ցավոք, Արցախը գրեթե ամջողջությամբ Ադրբեջանի կազմում մտավ, քանի որ այդ արտահայտությունը ընդամենը պաշտպանողական բնույթ և բացասական ենթատեքստ ունի։ Հետևաբար այն պիտի փոխարինվի ավելի հայամետ, ազգային և հարձակողական արտահայտությամբ` «Արցախը միայն Հայաստանի կազմում լինի և վերջ»։ Միայն այսպիսի մոտեցմամբ ու մտածելակերպով կարող ենք հաղթող սերունդ դաստիարակել։
Մեկ Ազգ, Մեկ Երկիր, Մեկ Կամք
Subscribe and receive news to your email address.
Comments