ONE NATION, ONE STATE, ONE WILL

Արավոտ թերթի հոդվածը Հայկ Նազարյանի մասին...

04:00:00 05.10.2024

Արավոտ թերթի հոդվածը Հայկ Նազարյանի մասին...

Եվ մինչ այս ճանապարհով էի գնում, ճակատագիրն ինձ առաջնորդեց դեպի հաճելի զարգացում։ Հարցազրույց Հայկ Նազարյանի մոտ, հիմա այս տղան իրավունք ունի ասելու՝ «Ես լրատվական շրջափակման մեջ եմ», երբ ընդհանուր ընկեր՝ Զորայր Հակոբյանը, մեկ այլ երիտասարդ, արժեքավոր մեկը, իր հետ հարցազրույցից հետո առաջարկեց նույնը անել Հայկի հետ, անմիջապես համաձայնեցի, որովհետեւ, եթե իսկապես ուզում եմ նպաստել հայաստանյան քաղաքական սպեկտրին, ապա պետք է փորձեմ իմ միջոցներն առաջարկել երիտասարդ անլսելի նորեկներին: Արդյո՞ք հայկական քաղաքական ուժերը հնարավորություններ են տալիս երիտասարդ նորեկներին՝ այո… Բայց իրականում՝ ՈՉ, որովհետեւ երբ դա արվում է ուշադիր ընտրված, հովանավորվող մենաշնորհ մերձավոր շրջանակի վերնախավին, դա ճանապարհ չի հարթում երիտասարդ սերնդի համար: Դա արհեստական մանեւր է, մարտավարական քայլ՝ մենաշնորհն ու գերիշխանությունը պահպանելու համար, եւ այո, առաջ մղվողներն ավելի խելացի են, քան մյուսները՝ ապարդյուն «հերթում կանգնած»: Որովհետեւ նրանց տրված են առիթ-միջոցներ եւ պատրաստվածություն, նախապատրաստություն, իսկ դա նշանակում է, որ Ուսուցիչներն են անհաջողությունը, Մարզիչը, ով չի կարողացել նախապատրաստվել… Խաղին: Ինչեւէ: Ես 2018-ին Հայկի հետ վիճաբանություն եմ ունեցել, եւ սա վկայում է այն մասին, որ մենք միշտ պետք է լսենք միմյանց, երբեք չդադարենք քննարկել եւ երկխոսել, հաղորդակցել: Սակայն այսօր Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ եռանդուն հավակնոտ տարրերի շփումը խիստ միակողմանի է։ Ինձ համար հատկանշական էր, որ ես, իբր ժողովրդավար, ազգային ընկերվար, այսօր հաջող կերպով կարող եմ ընդհանուր գծերով դրական խոսել Հայկ Նազարյանի հետ, որ շատերի կողմից (որոնց շարքում անցյալում ես էլ) որակվել էին(ք) իբր խիստ ծայրահեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/09/20/1444267/

© 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից 

Comments

Subscribe

Subscribe and receive news to your email address.