02:44:00 08.04.2021
Սա
Արան է՝ Լոս Անջելոսում ապրող մեծ եղբայրս։ Պատերազմի օրերին՝ իմանալով,
որ կամավորագրվեցի, գործերը թողեց և եկավ Հայաստան՝ իմ թինկունքին
կանգնելու համար։ Խանդավառված՝ նա ուզում էր նույնպես կամավորագրվեր (որը
անհնար էր, որովհետև Հայաստանի քաղաքացի չի), բայց նրան ասացի, որ դրա
կարիքը դեռ չկա, և ավելի լավ կլինի դիրքերին մատակարարի անհրաժեշտ իրերով։
Ահա այդպես, Լոսում ապրող ընտանիքս հազար դոլարներ ծախսելով, մեր դիրքը
մատակարարեցին այնքան, որ մենք կկարողանայինք այդտեղ մնալ մեկ տարի ևս, եթե
ազգադավ սրիկա իշխանությունը չդավաճաներ մեզ։ Առավել քան 100 հազար դոլար
հավաքեց և ուղարկվեց Հայկական դիմնադրամին, որը այդպես էլ չիմացանք, թե
ինչի վրա ծախսվեց կամ ում գրպաները գնաց։ Պատերազմի ավարտից հետո, եղբայրս՝
իմանալով, որ թոքաբորբ ստացա, անձամբ եկավ դիրքեր ինձ վերցնելու և տուն
տանելու համար։ Ամբողջ ընտանիքով ոգևորվել էինք և ամեն ինչ անում էինք
հաղթանակի համար, բայց մի գրչի հարվածով Նոյեմբերյան հանցագործները այդ
ամենը գցեցին ջուրը և մեզնից խլեցին մեր փառքը, պատիվն ու երազանքը։ Ես դա
երբեք չեմ մոռանա։ #ՊատժելուԵնք #14Նոյեմբերի2020թ
Subscribe and receive news to your email address.