03:00:00 22.06.2025
URL: https://www.hosank.net/storage/gallery/1761484646.jpg
Լիքը հայեր կարծում են, թե միայն Փաշինյանի դեմ պայքարելով և «ընդդիմությանը» աջակցելով կարող են Հայաստանը «փրկել» թրքացումից, քանի որ նա «հակառուս» է կամ վարում է «հակառուսական» քաղաքականություն, իսկ Ռուսաստանի հետ մերձ լինելը մեզ կփրկի «վիլայեթ» դառնալու ճակատագրից։ Բայց սա պարզապես մեծ թյուրիմացություն է և մանիպուլյացիա։ Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանի անդադար շեշտած «Իրական Հայաստանը» հենց սովետական բոլշևիկյան կամ այս դարում՝ նեոբոլշևիկյան Հայաստանն է, որտեղ չկա ո՛չ Արցախ, ո՛չ էլ անկախություն։ Գերագույն վիժվածքը Ազգային ժողովում արտասանեց հետևյալ դավաճանական խոսքերը. «Շատ են խոսում այն մասին, թե մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Այս հարցի մասին շատ եմ մտածել, և իմ եզրակացությունը հետևյալն է. մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը»։ Նրա և կեղծ ընդդիմության տեսանկյունից սա ճիշտ է, քանի որ իրենց համար Հայաստանի Հանրապետությունը ոչ թե պետք է լինի ինքնիշխան ու անկախ՝ Արցախն ամբողջությամբ ընդգրկելով, այլ՝ Արցախից զուրկ և Ռուսաստանի կազմի մեջ։ Դրա համար էլ ամենևին պատահական չէր ուղիղ չորս տարի առաջ՝ 2021 թ․ խորհրդարանական խայտառակ կրկեսային ընտրություններում (որն անցկացվեց 44-օրյա դավադիր պատերազմի ավարտից ու Արցախի կորստից հետո) օգտագործված սիմվոլիկան, երբ Փաշինյանը ցուցադրեց մուրճ, Քոչարյանը՝ մանգաղ, իսկ Սերժ Սարգսյանը՝ հինգկողմանի աստղ... Եթե իրապես կարծում եք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք Հայաստանը «կփրկենք» թրքացումից, ապա չարաչար սխալվում եք, քանի որ ճշմարտությունն ամբողջովին հակառակն է։ Ռուսաստանի հետ նոր Միութենական միության մեջ մտնելը կլինի Հայաստանը թրքացնելու ամենաարագ ու հեշտ ձևը, որովհետև նման մղձավանջային պայմաններում ռուսներն ու թուրքերը կբաժանեն Հայաստանը՝ հայ ազգին ոչ միայն զրկելով անկախ պետականությունից, այլև որևէ անգամ ռազմաքաղաքական գործոն դառնալու հնարավորությունից։ Մեզ համար միակ իրական Հայաստանը՝ անկախ, միացյալ, հզոր Հայաստանն է, որը ազատված է ռուս-թուրքական վանդակից։ Այն Հայաստանը, որն իր մեջ կընդգրկի, ոչ միայն Արցախն ամբողջությամբ, այլև հայկական լեռնաշխարհի մեծամասնությունը, որովհետև դրան ձգտելը մեր ցեղի ոգու բաղձանքն է ու ճակատագրի կանչը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Ոչնչացրո՛ւ նեոբոլշևիզմը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։