ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այսօր՝ մեր Առաջին Հանրապետության հիմնադրման սրբագույն օրը, եկե՛ք ևս մեկ անգամ հիշենք Մայիսյան հերոսամարտերի ժամանակ Ղարաքիլիսայում նահատակված կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանին...

03:00:00 28.05.2025

URL: https://www.hosank.net/storage/gallery/1758362427.jpg

Այսօր՝ մեր Առաջին Հանրապետության հիմնադրման սրբագույն օրը, եկե՛ք ևս մեկ անգամ հիշենք Մայիսյան հերոսամարտերի ժամանակ Ղարաքիլիսայում նահատակված կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանին և նրա ըմբոստությունը այն դավաճանական հրամանի դեմ, որը պահանջում էր, որ հայ զինվորները զենքերը վայր դնեն՝ դադարեցնելով դիմադրությունը թուրքական հրոսակախմբերին։ Նրա արձանը անպայման պետք է տեղադրվի Վանաձորում, որպեսզի բոլոր արժանապատիվ հայերը միշտ հիշեն մեր հերոս կապիտանի փայլուն, օրինակելի և անմահ հիշատակը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հաղթանակին «Ես չե՛մ հնազանդվելու այդ որոշմանը։ Դա դավաճանություն է։ Ո՛չ ոք իրավունք չունի այդպես վարվել Հայոց ճակատագրի հետ։ Ես այս իսկ րոպեին իմ թնդանոթներով կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է և իր երակներում հայի արյուն ունի՝ թո՛ղ գա իմ հետևից:» - Գուրգեն Տեր-Մովսիսյան

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։