ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր շարժման կարգախոսներից մեկն է «Երջանկություն՝ աշխատանքով», քանի որ իրական երջանկությունը չի գալիս պահի անցողիկ դատարկ հաճույքներից....

05:00:00 01.05.2025

URL: https://www.hosank.net/storage/gallery/1758361455.jpg

Մեր շարժման կարգախոսներից մեկն է «Երջանկություն՝ աշխատանքով», քանի որ իրական երջանկությունը չի գալիս պահի անցողիկ դատարկ հաճույքներից, այլ քրտնաջան աշխատանքից առաջացած մնայուն ու դրական արդյունքներից: Ծանր աշխատանքի մեջ ոչ միայն երջանկություն ենք տեսնում, այլև գեղեցկություն, դրա համար գոյություն ունի հայտնի ասածվածքը՝ «աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»: Գուցե այս ժամանակակից դարաշրջանում, որտեղ զարգացել է տեխնոլոգիան, մարդիկ դժվարությամբ կընկալեն ծանր աշխատանքի կարևորությունը, բայց այնուամենայնիվ սա բնության օրենքներից է, որը միշտ գործել է ու կշարունակի գործել, անկախ բոլոր հանգամանքներից: Մարդկության պատմության մեջ բոլոր կարևոր հայտնագործությունները ու հաջողությունները եղել են միմիայն հետևողական ու տաժանակիր աշխատանքի շնորհիվ, որոնք իսկապես ցանել են երջանկության սերմերը: Նոր սերունդ դաստիարակելու մեջ պետք է արմատավորվի այս գաղափարը, որպեսզի երիտասարդները հասկանան, որ աշխատանքն է կապիտալի տերը և ոչ թե հակառակը, որ աշխատանքից է բխում կապիտալը և ոչ հակառակը: Ապագայի մեր գործարաններում աշխատող հայ բանվորի ամուր ձեռքով ու դաշտերում աշխատող հայ գյուղացու անկոտրում մեջքով պիտի դարձյալ դառնանք մեր ճակատագրի կերտողները: Շնորհավոր բոլոր աշխատավորների տոնը: Փա՛ռք Հայ բանվորին ու գյուղացուն

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։