11:53:00 13.08.2025
Նժդեհին հիշելիս հիշեք նաև, որ իր ժամանակ նա մեր հայրենակիցների զգալի մասի կողմից չէր ընդունվում՝ համարվելով «ծայրահեղական», «անիրատես», իսկ նրա ճառերը՝ չափազանց «թաթերական», «զգացմունքային», «ռոմանտիկ» ու «կտրուկ», որտեղ իբր պակաս էր «ողջամտությունը»։ Նրան հիմնականում հակադրվում էին տարեցները, սակայն նրա անզիջում մոտեցումը կարողանում էր ոգևորել ու համախմբել երիտասարդներին։ Այդ պատճառով էլ նա գրեց «Որդիների պայքարը հայրերի դեմ» գիրքը։
Մեր հայրենակիցների մեծ մասը, որը այսօր ցիտում է Նժդեհի խոսքերը, նրա դեմ կլիներ, եթե ապրեր նրա ժամանակներում։ Այսօրվա Նժդեհի անունից խոսացող «նվիրյալների» պապերը, մեծ հավանականությամբ, բոլշևիկներ կամ նրանց հետ համագործակցողներ են եղել, ովքեր դավաճանել են Նժդեհին։ Եթե Հայաստանում իսկապես այսքան իրական նժդեհականներ լինեին, մենք հաստատ այս վիճակում չէինք հայտնվի։
Սա դառը, բայց անժխտելի իրականություն է, և նման օրինակները մարդկության պատմության մեջ բազմաթիվ են։ Մարգարեները սկզբում հազվադեպ են ընդունվում մեծամասնության կողմից, քանի որ նրանք շատ առաջ են իրենց ժամանակից՝ գործում են այլ հաճախականության վրա։ Բայց ժամանակի ընթացքում նրանք դառնում են ընդունված՝ ոչ թե որովհետև նրանք փոխվել են և հարմարվել են իրականությանը, այլ որովհետև իրադարձություններ են փոխվել՝ իրականությունը հասնելով իրենց։
Նժդեհի մարգարեական ոգին, որը կյանքի ենք կոչում այս նոր դարաշրջանում, շարունակում է մնալ մեր շարժման հոգևոր հիմքի կարևորագույն մասը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ