05:03:00 13.08.2025
Այն, ինչ ստորագրվեց մի քանի օր առաջ Վաշինգտոնում, իհարկե, ոչ մի խաղաղություն իրականում չի բերելու մեր երկրին, որովհետև այն նույն՝ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հակահայկական պայմանագրի շարունակությունն է։ Մի ճանապարհ է բացվելու, որը թշնամու համար ոչ միայն կապելու է երկու օկուպացված հայկական տարածքներ՝ Արցախն ու Նախիջևանը, այլև անցնելու է 44-օրյա դավադիր պատերազմում զոհված մեր հերոսների ու քաջերի արյամբ թաթախված հողի վրա։
Խաղաղություն չենք կարող ունենալ մի ահաբեկչական, հայատյաց բռնապետության հետ, որն ուզում է մեր անկախությունը ոչնչացնել՝ մեզ դարձնելով Ադրբեջանին ամբողջովին ենթակա պետություն։ Հետսովետական այսպես կոչված «Երրորդ հանրապետության» բոլոր ղեկավարները, հատկապես այս վերջին խրտվիլակը, մեզ ցույց են տվել մեկ պարզ ճշմարտություն՝ դիվանագիտությունը առանց ճիշտ, ազգային քաղաքական նպատակի և համապատասխան ռազմավարության ու ուժի վերածվում է դավաճանության։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ