ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բոլորս լսել ենք «արջի ծառայություն» արտահայտությունը...

05:33:00 10.08.2026

Բոլորս լսել ենք «արջի ծառայություն» արտահայտությունը...

Բոլորս լսել ենք «արջի ծառայություն» արտահայտությունը, որը նշանակում է բարի կամքով օգնություն ցուցաբերել, բայց իրականում ավելի մեծ վնաս հասցնել։ Սակայն նաև կա «նենգ արջի ծառայությունը», և դա այն ծառայությունն է, որը ռուսաջհուդական կայսրությունն է Հայաստանին ցուցաբերել վերջին երկու հարյուր տարում, երբ հայ ազգը ընկել է նրա մահվան ճիրանների մեջ։ Դա նույն արջի ծառայությունն է, բայց մի տարբերությամբ. նենգ արջը ԻԲՐ բարի կամքով օգնություն է ուզում ցուցաբերել։ Շատ օրինակներ կարող ենք բերել, բայց ամենալավ օրինակը հենց Հայաստանին ցուցաբերած իր «բարի կամքով օգնությունն» էր Արցախյան հարցում, որտեղ 1994-ին ստիպեց զինադադար կնքել հաղթած Հայաստանի ու պարտված Ադրբեջանի միջև, և դրանից հետո իբր «խաղաղ» ձևով փորձում էր կարգավորել Արցախյան հարցը, բայց իր քիթը խոթելով մեր գործերի մեջ՝ շատ ավելի մեծ վնաս հասցրեց, քան Ադրբեջանի հրոսակախմբերը 90-ականների սկզբին։

Եվ հիմա էլ 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմից հետո շարունակում է իր նենգ արջի ծառայությունը Հայաստանին՝ ցույց տալով, որ մեզ իբր դեռ դիտարկում է որպես դաշնակից։ Նա «արևմտամետ» ու «ժողովրդավար» խրտվիլակին իշխանության բերեց Հայաստանում 2018 թվականին ու շարունակում է վերջին ութ տարվա ընթացքում այս ազգադավներին գահընկեց չանել ոչ թե նրա համար, որ մեզ «թողնում է ազատ՝ ինչ ուզենք անենք», այլ նրա համար, որ ինքը պատրվակ ունենա Հայաստանին ապագայում չօգնելու համար։ Պատրվակ է ստեղծում, որ մենք ենք դավաճանում Ռուսաստանին՝ «գնալով դեպի Ամերիկա կամ Եվրոպա», լավ իմանալով, որ նման բանն անհեթեթություն է այս պահին, բայց այնուամենայնիվ ուզում է ստեղծել այդ պատրանքը։ Կրեմլը ամեն դեպքում գիտի, որ Արցախի դեմ դավադրությունից հետո Հայաստանում նրա վարկանիշը լավ իջել է, և այդ է պատճառը, որ նա ցանկանում է Հայաստանում հանրաքվե անցկացվի, թե որն է ժողովուրդը ընտրում՝ ԵՄ-ն, թե՞ ԵԱՏՄ-ն՝ ավելի պարզ ցույց տալով աշխարհին, որ Հայաստանն է իր «մեջքը թեքում Ռուսաստանի վրա»։ Ուղղակի նման հանրաքվե անցկացնելուց առաջ Գերագույն խրտվիլակ դավաճանը նախ պետք է Հայաստանի Սահմանադրությունը փոխի՝ կատարելով Բաքվի բռնապետի պահանջը, որպեսզի հետո մյուս հանրաքվեն անցկացնի։

Եկեք վերջնականապես ճանաչենք այս նենգ արջին ու նրա նենգ ծառայությունը՝ լավ հասկանալով, որ նա մեր ընկերը երբեք չի կարող լինել, ու որքան խառնվի ու իր քիթը խոցի մեր գործերի մեջ, այնքան ավելի շատ ենք տուժելու, մինչև վերջապես կորցնենք Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կորցրինք Արցախը։ Երկու հարյուր տարի այս նենգ արջի ծառայությունը մեզ, բացի վնաս տալուց, ուրիշ ոչինչ չի արել։ Սակայն փառք Արարչի, որ նրա մահվան ճիրանները սկսում են թուլանալ, և մեզ պատմական հնարավորություն է տրվելու ազատագրել Հայաստանը այս ողորմելի ռուս-թուրքական վանդակից։ Ժամանակը գալու է հայ ազգային հեղափոխությունը իրականացնելու ու ազգային պետություն կերտելու։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։