03:00:00 19.09.2023
Ուրեմն էսօր մի ժամից ավել հանրապետության հրապարակում էի, որտեղ հիմնականում խորհրդարանական ընդդիմության աջակցողներն էին հավաքված, որից հետո մեկ ժամից ավել գնացի միացա հակառուսական ԱԺԲ-ի երթին։
Ես չեմ աջակցում էս քաղաքական ուժերից որևէ մեկին, բայց երկու տեղերում էլ շատ բարձր գոռում էի «պատերա'զմ, պատերա'զմ, պատերա'զմ», բայց երկու տեղերում էլ մարդիկ ինձ խեթ-խեթ նայեցին կարծես թե սխալ մի բան էի ասում։ Մի տեղ միայն լսում էի «Նիկոլ դավաճան» իսկ մյուս տեղն էլ միայն «Նիկոլ հեռացիր», որոնց հետ բնականաբար համաձայն եմ, բայց էդ դավաճան Նիկոլին հեռացնելը մեզ համար էս պահին միջոց է ոչ թե նպատակ։ Նպատակը այն է, ինչ նախորդ գրառման մեջ գրեցի, որ պետք է ճանաչենք Արցախը Հայաստանի մաս, համընդհանուր պատերազմ հայտարարենք Ադրբեջանին և զորակոչեր անելով մոբիլիզացնենք մեր ողջ բանակը։
Առանց պատերազմի մենք չենք կարող Ադրբեջանի ագրեսիան չեզոքացնել, անկախ նրանից թե ով լինի մեր դաշնակիցը, բայց կարծես թե հավաքվածների զգալի մասը հավաքվել է, որ միայն վիժվածք Նիկոլին հեռացնի քաղաքական նպատակների համար, այլ ոչ թե պատերազմ հայտարարելով պաշտպանի Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին։
Մի կին ինձ նույնիսկ հիմարաբար ասաց «պատերազմը էստեղ չի Արցախում ա», կարծես թե ապրում ենք Ավարայրի ճակատամարտի ժամանակներում, որտեղ նիզակ ու վահան վերցնելով միայնակ կարող եմ գնալ Արցախը պաշտպանեմ։ Ամեն դեպքում ինձ համար պարզ դարձավ, հատկապես քաղաքում անտարբեր զանգվածներին տեսնելիս, որ մեր բնակչությունը պատերազմի ո'չ ֆիզիկապես է պատրաատ ո'չ էլ առավելևս հոգեպես, դրա համար էլ Արցախը ամբողջությամբ մեր ոտքերի տակից գնում է։ Մինչև մենք ազատատենչ ու ռազմատենչ չդառնանք Մեծ Հայքը կերտած մեր նախնիների պես, մեր թշնամիները մեզնից չեն վախենա և մենք կշարունակենք հողեր կորցնել այս հավերժ պայքար տեղի ունեցող աշխարհում։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ