02:07:00 09.07.2025
Չհրավիրված, չընտրված և չսպասված հյուրերը մեր տունը ներսից քայքայում են՝ առնետների պես։ Տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում, որ այսպես կոչված «Երրորդ Հանրապետությունը» ցավալիորեն ոչ թե իրական անկախ Հայաստան է, այլ հետսովետական-նեոբոլշևիկյան ճահիճ՝ միայն դե յուրե անկախ։ Նրա գարշահոտը գնալով ավելի շատ է նողկանք առաջացնում արժանապատիվ հայերի մեջ։ Այս տունը փտած է եղել հենց իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, քանի որ կառուցվել է ամբողջովին սխալ հիմքերի վրա։
Սա նաև պարզ ցույց է տալիս, թե որքան պիղծ ու ազգակործան է լիբերալ ժողովրդավարության համակարգը, որը իրականում ժողովրդավարական բռնապետություն է՝ վերևում նստած դավաճան սրիկաներով։ Բայց սրանց վերջը մոտ է։ Ոչ միայն մեր հայրենիքին, այլև ամբողջ աշխարհին սպասվում է արմատական փոփոխություններ, որի ընթացքում ներկայիս աշխարհակարգը կործանվելու է իր իսկ ստերի ծանրության տակ։
Հայ ազգայնականներին մնում է համախմբվել, կազմակերպվել և սպասել այդ աստղային պահին, որպեսզի հետ վերցնենք մեր տունը՝ ազատագրելով այն այս դավաճան տականքներից։ Գալու է պահը, երբ այս բոլոր սրիկաները և իրենց շինծու համակարգը նետվելու են պատմության աղբանոցը, և մենք կկերտենք իրական ազգային պետություն՝ ցեղակրոն Հայաստան։
Մեր ճանապարհը Ոդիսևսի ճանապարհն է
Ազգային վերածնունդ լինելու է
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ