12:41:00 09.07.2025
Այսօր, երբ մեր անկախ պետականությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ, քաղաքական շարժումների ճշմարտացիությունն ու ազնվությունը կենսական կարևորություն ունեն։ Երբ դու վճարում ես մարդկանց, որ դուրս գան փողոց՝ քո շարժման թվացյալ ուժը ցույց տալու համար, դու ոչ թե շարժում ես կառուցում, այլ կեղծ պատրանք։ Դու ժողովուրդ չես բարձրացնում, այլ ամբոխ ես վարձում։ Իսկ դա դավաճանություն է։ Դավաճանություն՝ ոչ թե միայն ժողովրդին, այլ հենց ազգի հոգուն։ Որովհետև իրական շարժումը ծնվում է ցավից, համոզմունքից, զոհաբերությունից ու հայրենիքի սիրուց։ Իսկ երբ այդ ամենը իջեցնում ես մի քանի հազար դրամով ցուցարար գնելու մակարդակի, դու ծաղր ես դարձնում ազգի ապստամբ ոգին։ Դու ստում ես ոչ միայն հանրությանը, այլ նախևառաջ՝ ինքդ քեզ։
Վարձկան ցուցարարները հավատարմություն չեն բերում։ Նրանք չեն արթնացնում ոգի, չեն սնում հայրենասիրություն։ Այդ ցույցերն դատարկ են, կեղծ են և կարճատև։ Եվ երբ փողը վերջանում է՝ շարժումն էլ է ցնդում։ Իսկական ազգային շարժումները կառուցվում են պատվի, տեսլականի ու արյան վրա՝ ոչ դրամի։ Մեր հերոս նախնիները չնահատվեցին, որ նրանց թափած արյան շնորհիվ կերտած պետությունը վերածվի խղճուկ շոուի։ Նրանք մեռան ճշմարտության, հողի ու արժանապատվության համար։ Որպեսզի մի օր ոտքի կանգնի այն հայը, որ չի վաճառվում, այլ ելնում է պայքարի՝ որովհետև լռելն արդեն հանցագործություն է։
Եթե քո շարժումը չի կարող մարդկանց համախմբել առանց փող բաժանելու, ուրեմն դու շարժում չունես։ Դու կեղծիքի ու վախկոտության մարմնավորում ես։ Եվ եթե հիմա պատրաստ ես գնել ամբոխ՝ թվացյալ ուժ ցույց տալու համար, պատկերացրու՝ ինչի կլինես ընդունակ, երբ իսկական իշխանություն ձեռք բերես։
Իսկական ուժը չի գնվում։ Ճշմարիտ պայքարը չի կառուցվում վարձված հանդիսատեսի վրա։ Նրա զորությունը ծնվում է ներսից՝ բարձր սկզբունքից, անսասան հավատքից ու անկոտրում կամքից։ Ով կարողանում է մարդկանց ձգել իր գաղափարով, նա դիմանում է ժամանակի բոլոր փորձություններին։ Իսկ ով ամբոխ է հավաքում դրամով, նրա «ուժը» կփոշիանա հենց առաջին փոթորկից։
Թող ուրիշները փորձեն գնել հավատարմություն։ Մենք ամենապատվաբեր ճանապարհով կարթացնենք մեր ազգը և ոտքի կկանգնեցնենք մեր հայրենիքը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ