ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր առցանց կամ ընկերական միջավայրում...

07:53:00 01.08.2025

Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր առցանց կամ ընկերական միջավայրում...

Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր առցանց կամ ընկերական միջավայրում մեծ-մեծ խոսում են հեղափոխություն անելու մասին, բայց իրականում անգամ մի փոքր քայլ չեն կատարում՝ այդ հեղափոխությունը ապագայում իրականություն դարձնելու համար։ Ժամանակ են վատնում՝ ոչինչ չանելով, միևնույն ժամանակ մշտապես կրկնելով, թե «ժամանակ չկա»՝ այդպես արդարացնելով իրենց կարճատեսությունն, անգործությունը, ծուլությունն ու վախկոտությունը։ Խոսում են մեծ գաղափարներից, բայց չեն պատրաստվում նույնիսկ ամենափոքր զոհողությանը հանուն իրենց տեսլականի։

Մեր հասարակությունը, հատկապես քաղաքական դաշտը, լի է այսպիսի տհաս մանկամիտներով, և հենց դրա համար էլ ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնում։ Եթե նրանք մեծախոսելու ու բողոքելու փոխարեն գոնե մի փոքր քայլ անեին, մենք վաղուց արդեն ազգային հեղափոխութոյւն կիրականացնեինք։ Բայց այս մարդիկ իրենց անգործությամբ խոչընդոտում են իսկական ազգային հեղափոխականներին՝ կատարելու այն, ինչ անհրաժեշտ է՝ ապագա ազգային վերածննդի համար։

Իսկական հեղափոխականը նա է, ով պատրաստ է զոհաբերել ոչ միայն իր հաճույքներն ու հարմարավետությունը, այլև՝ իր կյանքը՝ հանուն իր գաղափարների։ Նա, ով միայն մեծ-մեծ խոսելու փոխարեն տարիներ շարունակ հետևողականորեն ու հաստատակամորեն՝ քարը քարի վրա դնելով, կառուցում է հեղափոխական շարժում, որը կարող է դառնալ ապագա ազգային պետության հիմքը։ Նա, ով գործում է ֆանատիկ և անսասան հավատքով՝ առանց որևէ երաշխիքի, անկախ այն հանգամանքից, թե քանի մարդ առայժմ իրեն կկասկածի, կքննադատի, կծաղրի կամ կվարկաբեկի, քանի որ վստահ է՝ իր խոսքն ու գործն է ամենաճշմարիտը։

Իրական հեղափոխականը նա է, ով իրականությունը իրեն ծռելու փոխարեն հենց ինքն է իր անկոտրում կամքով կարողանում ծռել իրականությունը...

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։