03:11:00 28.08.2025
Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) սիոնիստական նախագիծը, որը իբր խաղաղություն ու բարգավաճում պիտի ապահովի տարածաշրջանում, իրականում մեր ազգային շահերի և անվտանգության կոպիտ ոտնձգություն է։
Առաջինը․ Այս նախագիծը ընդունելով՝ մեր հայրենադավ կառավարությունը շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը, քանի որ այն նոյեմբերի 9-ի թխրահռչակ փաստաթղթի շարունակությունն է, որոնք ուղղված են Հայաստանի անկախության դեմ։ Սա ոչ թե «բարգավաճման» և «խաղաղության» իրավական հիմք է ստեղծում, այլ՝ նոր վտանգների ու պատերազմների։
Երկրորդը․ TRIPP երթուղին ստեղծում է մոտ 50 կմ անցուղի հարավային Հայաստանի տարածքով, որը կապելու է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախն ու Նախիջևանը՝ փաստացի թուրքական ճանապարհ կառուցելով մեր զոհվածների ու նահատակների գերեզմանների վրա։ Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք հրաժարվել Արցախից և մյուս պատմական հողերից։ Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքը դառնում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական ազդեցության ու վերահսկողության միջոց՝ առանց որևէ անվտանգության երաշխիքի։
Երրորդը․ Սիոնիզմի այս նախագիծը փաստացի հանձնում է ԱՄՆ-ին բացառիկ իրավունքներ՝ 99 տարի ժամկետով (Ամերիկային դրա մեկ քառորդ կյանքը նույնիսկ չի մնացել)՝ սահմանափակելով Հայաստանի ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանը չի վերահսկելու սեփական տարածքը, և ցանկացած անվտանգային կամ տնտեսական ռիսկ կծառայի օտար շահերին՝ ոչ թե մեր ազգային շահերին։
Չորրորդը․ Նախագիծը խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը և ռազմավարական անվտանգությունը՝ վտանգելով նաև մեր պատմական ու մշակութային ժառանգությունը։ TRIPP երթուղին հնարավորություն է տալիս արտաքին ուժերին ներգործել Հայաստանի ներքին քաղաքականություն ու տնտեսություն՝ այն ներկայացնելով որպես «առևտրային և էներգետիկ միջանցք», սակայն իրականում այն կարող է դառնալ նոր վերահսկողության գործիք։
Հինգերորդը․ Այսպես կոչված «հակառուսական» նախագիծը իրականում հարմար «ալիբի» է ստեղծում Կրեմլին։ Ապագայում Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը կարող է ոչինչ չանել՝ պատճառաբանելով, թե Հայաստանը դավաճանել է իրեն՝ Արևմուտքին տարածաշրջան բերելով։ Սա Մոսկվային նորից հնարավորություն կտա ներկայանալ որպես «փրկիչ» և ամրապնդել իր հեղինակությունը՝ որպես տարածաշրջանում միակ «կարգ ու կանոն հաստատող» ուժ։ Տրամաբանական հետևությունն այն է, որ Հայաստանը, այս ամենին համաձայնելով, վերջապես արժանանալու է Արցախի ճակատագրին, ինչը հենց ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի վերջնական նպատակն է։
Ազգային ոգով առաջնորդվող շարժումը չի կարող լուռ մնալ այս գործընթացի հանդեպ։ Հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը պահանջում է դիմադրել արտաքին միջամտությանը, պահպանել մեր տարածքային ամբողջականությունը և մերժել ցանկացած նախագիծ, որը ծառայում է օտար շահերին՝ մեր ազգի հաշվին։ TRIPP երթուղին ոչ միայն չի բխում հայկական շահերից, այլև սպառնալիք է մեր պետականությանը և ազգային անվտանգությանը։ Միայն միասնական և համախմբված ազգային մոտեցումը կարող է պաշտպանել մեր հայրենիքը և ապագա սերունդների իրավունքները։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ