05:05:00 15.10.2025
Երկրորդ աշխարհամարտում իբր «նացիստական Արևմուտքին» ու Հիտլերին միայնակ հաղթած Ռուսաստանը, որը հիմա միջուկային գերտերություն է և ունի աշխարհի ամենամեծ տարածքը և ամենաշատ ռեսուրսները, չի կարողանում արդեն չորս տարում հաղթել փոքր Ուկրանիային (իրեն համեմատ փոքր): Շատերը թյուրիմացաբար կասեն՝ «Ռուսաստանը կռվում է ողջ Արևմուտքի դեմ, դրա համար էլ պատերազմը չի ավարտվել», բայց դա մեծ սուտ է, քանի որ Ռուսաստանը ժամանակակից պատմության ընթացքում երբեք չի կռվել Արևմուտքի դեմ՝ ո՛չ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ, ո՛չ էլ երկու աշխարհամարտերի ընթացքում: Այդ բոլոր մեծ հակամարտություններում Ռուսաստանը դաշնակից է եղել Արևմուտքի հետ։ Այս պահին, այո՛, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, կանգնած են Ուկրանիայի թիկունքին՝ նրան ֆինանսավորելով ու զինելով, բայց դա նույնը չէ, ինչ այդ երկրների դեմ ուղիղ պատերազմի մեջ մտնելը։ Նման բան լինելու դեպքում սա լրիվ այլ և շատ ավելի մեծ պատերազմի կվերածվեր, և հենց դրա համար էլ Երկրորդ աշխարհամարտից հետո մեծ գերտերությունները միշտ նախընտրել են օգտագործել պրոքսիներ՝ իրենց շահերը առաջ տանելու համար։
Պուտինը շարունակում է պնդել այդ նույն սուտը, թե «Ռուսաստանը չի կռվում միայն Ուկրանիայի դեմ, այլև ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ», որպեսզի իր ժողովրդի և աշխարհի առաջ արդարացնի իր մեծ ու խայտառակ ձախողումը վերջին չորս տարում։ Սակայն փաստը մնում է փաստ՝ Ռուսաստանը կռվում է ընդամենը ՄԵԿ պետության դեմ, անկախ նրանից՝ այդ պետությունը ֆինանսավորվում և զինվում է այլ երկրների կողմից։ Եթե յուրաքանչյուր պատերազմի դեպքում զինողների ու ֆինանսավորողների միշտ հաշվի առնենք, կստացվի, որ բոլորը միշտ կռվում են բոլորի դեմ, ինչը տրամաբանական և ճշմարիտ չէ։ Սիոնիզմի գործակալ Դոնալդ Թրամփը մանկամիտ դավաճան է, ով հաճախ հիմար-հիմար դուրս է տալիս, բայց մի քանի շաբաթ առաջ շատ ճիշտ բնութագրեց ռուսական բանակին՝ նրան անվանելով «թղթե վագր» (paper tiger)՝ նշանակելով, որ միայն արտաքնապես՝ թղթի վրա է «վագր», բայց ոչ իրականում։ Եվ հենց այդպես էլ կա։
Նման մի սուտ մեր երկրում էլ է տարածվում: Իշխանության թե «ընդդիմության» մեջ գտնվող նեոբոլշևիկները (ինչպես նաև խաբված մեր շատ հայրենակիցները) հաճախ տարածում են այն սուտը, թե 44-օրյա դավադիր պատերազմում մեր պարտությունը «անխուսափելի էր», որովհետև «Արցախը միաժամանակ կռվում էր մի քանի պետության դեմ», ինչը չի համապատասխանում իրականությանը։ Այո՛, Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը և Պակիստանը կանգնած էին Ադրբեջանի թիկունքին՝ նրան ֆինանսավորելով, զինելով և ռազմավարական աջակցություն ցուցաբերելով, բայց փաստը մնում է փաստ՝ մենք պատերազմի մեջ էինք ընդամենը մեկ ահաբեկչական պետության՝ Ադրբեջանի դեմ, որն իրականում այդ բոլոր պետությունների կողմից օգտագործվում էր որպես պրոքսի՝ ընդդեմ Հայաստանի անկախության։ Եթե մենք իրապես պատերազմի մեջ մտնեինք վերոհիշյալ պետությունների դեմ, կարծում եմ՝ շատերի համար պարզ է, որ նույնիսկ մի քանի օր չէինք դիմանա։ Այնպես որ պետք չէ ամեն ինչ չափազանցնել և տարածել նման ստեր, քանի որ դա անուղղակիորեն արդարացնում է նեոբոլշևիկների կատարած դավաճանությունը և հերքում այն իրականությունը, որ պարտությունը ոչ միայն անխուսափելի ՉԷՐ, այլև հաղթանակը շատ հավանական էր։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ