ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տնտեսությունը ողջ աշխարհում գնում է կործանման...

02:12:00 26.09.2025

Տնտեսությունը ողջ աշխարհում գնում է կործանման...

Տնտեսությունը ողջ աշխարհում գնում է կործանման, և դա անխուսափելի է այս՝ ագահության ու շահարկումների դարում, որտեղ մարդիկ տարվել են առանց քրտինքի «արագ գումար» աշխատելու կեղծ խոստումներին։ Ինչքան էլ ցանկանան ներդրումները մեր երկրում ավելացնել ու զբոսաշրջությունը զարգացնել, միևնույն է՝ ոչինչ չի փոխվի. մեր տնտեսությունը չի բարգավաճի, մինչև ներկայիս վաշխառուական ֆինանսական համակարգից չազատվենք՝ կարևորելով ու արժևորելով բանվորի ու գյուղացու փութաջան աշխատանքը։

Այս շարժումը ստեղծվել է նախ և առաջ հենց այդ ամուր ձեռքերով ու անկոտրում մեջքով, աշխատասեր հայորդիների համար, քանի որ նրանք են, ովքեր մեր Հայրենիքը կառուցում ու սնուցում են՝ դառնալով թիկունքը սահմանին կանգնած վճռական հայ զինվորի համար։ Պետք է վերականգնվի աշխատասիրության առաքինությունը, եթե ուզում ենք վերջնականապես արմատախիլ անել գործազրկությունն ու աղքատությունը։ Ուստի միայն այս թիկունքը ամրապնդելով, մենք կարող ենք ունենալ հզոր բանակ, անառիկ սահմաններ և կանգուն Հայրենիք։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայ բանվորին, գյուղացուն ու զինվորին

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։