ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Արարիչը, գուցե, մեզ ների Արցախը կորցնելու համար, բայց Սյունիքը կորցնելու դեպքում՝ մեզ հաստատ չի ներելու...

03:59:00 08.08.2024

Արարիչը, գուցե, մեզ ների Արցախը կորցնելու համար, բայց Սյունիքը կորցնելու դեպքում՝ մեզ հաստատ չի ներելու...

Արարիչը, գուցե, մեզ ների Արցախը կորցնելու համար, բայց Սյունիքը կորցնելու դեպքում՝ մեզ հաստատ չի ներելու։ Չի ներելու, որովհետևՍյունիքը կորցնելու դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ, որի արդյունքում մենք այլևս հնարավորություն չենք ունենա ապաշխարվելու։ 

Սյունիքը ներկայումս քաղաքակրթությունների բախման կիզակետում է, և այն կարելի է համարել ժամանակակից պատմության «Թերմոպիլեն»՝ դարպասը վայրենի հորդաների ու քաղաքակիրթ աշխարհի միջև։ Եթե կորցնենք Սյունիքը՝ կկորցնենք մեր պետականությունը, որից հետո կկորցնենք մեր տեղը արևի ներքո և «Մեծ Թուրանը», իրական դառնալով, արիական քաղաքակրթությունը կկործանի ամբողջությամբ։ 

Բաքվի բռնապետը, ինչպես նաև նրա հետ համագործակցող ու նրա թիկունքում կանգնած մեր մյուս բոլոր թշնամիները հենց սա են ուզում, բայց մենք դա թույլ չենք տալու։ Սյունիքը, Ամբերդ ամրոցի պես պինդ պահելով, մենք ճանապարհ կկերտենք Արցախը նորից ազատագրելու և հետ բերելու համար՝ դարձյալ սարսափ ներշնչելով ոսոխին։ Մենք ցույց կտանք նրանց, որ հայի ոգին չի կոտրվել ու չի կոտրվելու, քանի դեռ ազատության ու անկախության համար պայքարելու անկոտրում ներուժը մեր մեջ վառ է մնացել։ 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։