10:53:00 12.08.2026
Մեր քաղաքական ասպարեզը բռնազավթած հայադավները շարունակում են մեր Ազգային ժողովը կրկեսի վերածել՝ փորձելով ցույց տալ հանրությանը, որ իբր տարբերություններ կան իրենց միջև։ Այս վերջին մի քանի օրվա վեճը նրա շուրջ է, որ Կաթողիկոսը դատվում է Քեմալական Պատգամավորների կողմից, իսկ կեղծ Հույսասպան ընդդիմությունն էլ իր բողոքն է հայտնում այդ գործընթացի դեմ։ Սա այս սրիկաների համար լավագույն թեման է, որի շուրջ կարող են միմյանց դեմ «պայքարել», որովհետև դա մեծ պատրանքն է ստեղծում, որ այս ազգուրաց իշխանության դեմ իբր ընդդիմություն գոյություն ունի։
Այս պատրանքը պատռելու համար կցանկանայի ևս մեկ անգամ պարզաբանել այս ամենը՝ նորից պնդելով, որ այս քաղաքական թատրոնը Կրեմլը դիտմամբ է բեմադրում, որպեսզի պառակտի մեր հասարակությունն ու իրար դեմ կռվեցնի հայ ազգին, ինչը նաև բխում է թուրքերի ու մեր մյուս թշնամիների շահերից։ Կցանկանայի նաև դարձյալ հիշեցնել բոլորին, որ 2018 թվականին այս թրքամետ սատանայական խմբակը երբեք իշխանության չէր կարողանա գալ, եթե հատկապես ռուսոֆիլ ուժերը Հայաստանի ներսում նրան չաջակցեին, այդ թվում՝ նաև մեր Եկեղեցու կեղծ «հոգևորականները», որոնց մի մասը թաքուն էր աջակցում, իսկ մի մասն էլ՝ բացահայտ։ Նրանք անում էին դա, որովհետև ոչ թե Աստծու կամ Արարչի կամքն էին կատարում, այլ Մոսկվայի և այլ հակահայկական ուժերի։
Եկեղեցի, Կաթողիկոս ու հոգևորականներ ունենալու ամբողջ իմաստն այն է, որ նման ժամանակներում ժողովրդին ասեն ճշմարտությունը ու ճիշտ ուղղությունը ցույց տան, որքան էլ այն ոչ պոպուլյար լինի այդ պահին, և ոչ թե անամոթաբար գլուխները կախեն ու կուրորեն գնան հիպնոսացած ամբոխի հետևից՝ լավ իմանալով, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Ութ տարի առաջ այս ազգադավներին աջակցած այդ նույն «հոգևորականներն» ու Կաթողիկոսը Եկեղեցու զանգերը չհնչեցրին ո՛չ 2020 թվականի 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ, երբ Արցախը վտանգի տակ էր, ո՛չ էլ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման մեջ էր ու էթնիկ զտման էր ենթարկվում Արցախի հայ բնակչությունը։
Չգիտեմ՝ դուք ոնց եք մտածում, բայց ես ավելի շուտ իմ ծոծրակը կտեսնեմ, քան նման Կաթողիկոսին աջակցեմ, քանի որ Արցախի դեմ գործած դավաճանության մեջ նրա մատը նույնքան խառն է եղել, որքան Գերագույն խրտվիլակ դավաճանի։ Ինչ է թե մարդ եկեղեցու տարազ է հագնում ու խաչ է կրում, չի նշանակում, որ նա սուրբ է։ Սուտ ընդդիմությունը չի ուզում, որ մենք այս փաստերը հիշենք, ու ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք այս ամենը։ Բայց այնուամենայնիվ կան մեզ նման հայեր, որոնք դա երբեք չենք մոռանալու...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ