09:41:00 12.05.2026
Շնորհակալ եմ բոլորին ծննդյանս կապակցությամբ հղած բարեմաղթանքների համար։ Կուզեմ այս առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ինձ աջակցություն ու համակրանք են ցուցաբերել իմ պայքարի ճանապարհին։ Երախտապարտ եմ յուրաքանչյուր փոքր աջակցության համար, քանի որ այս ժամանակներում, երբ քաղաքական դաշտում ամենուր խաբեբա դավաճաններ են, իսկ ցինիզմը, հուսահատությունն ու հոռետեսությունը դարձել են համատարած, պատկերացնում եմ, թե որքան դժվար է մեկին նույնիսկ վստահելը, ուր մնաց՝ աջակցություն ցուցաբերելը։
Որքան ես եմ ձեզ ոգևորում ու քաջալերում, դուք կրկնակի նույնն անում եք ինձ համար։ Ձեր աջակցության ու համակրանքի շնորհիվ է, որ ես կարողանում եմ հաստատակամորեն անցնել այս «անապատային տարիների» միջով․ տարիներ, որոնք փորձության են ենթարկում իմ հավատն ու կամքը՝ փորձություն, որը պարտավոր եմ հաղթահարել։ Իրականում բոլորս միասին ենք անցնում այս դժվար ճանապարհի միջով, բայց ինչ էլ լինի, պետք է վճռականորեն առաջ գնանք՝ երբե՛ք չվհատվելով և երբե՛ք չհանձնվելով։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
Հ․Գ․ Ներեցեք, եթե չեմ հասցրել բոլորին անձամբ պատասխանել։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ