ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Իրոք որ Շահան Նաթալին շատ ճիշտ է ասում: Պատիվ չունի նա...

12:37:00 03.08.2025

Իրոք որ Շահան Նաթալին շատ ճիշտ է ասում: Պատիվ չունի նա...

Իրոք որ Շահան Նաթալին շատ ճիշտ է ասում: Պատիվ չունի նա, ով իր ժողովրդի զոհերի արյան վրեժը տեսնում է օտարի ձեռքից, նույնիսկ եթե թշնամին պարտվում է։ Իրական հոգևոր տղամարդկություն է, երբ ազգը ինքն է պարտում թշնամուն՝ սեփական ուժերով, սեփական ձեռքերով։ Դա է ազգի հոգեկան լիարժեքությունը։ Երբ հույսդ դնում ես օտարի վրա, ապա մարմնական ուժը կորցնում է հոգեկան արժեքը, և ազգային արժանապատվությունը խաթարվում է։ 

Պետք է հստակ սահման դրվի՝ օտարի ձեռքից թշնամու վնասվելու փաստը կարող է փոքր ուրախություն տալ, բայց դա չպետք է դառնա հաղթական խանդավառություն կամ ազգային մխիթարություն։ Պետք է վերադառնալ ինքնուրույն ազգային մտածողությանն ու գործելակերպին, որտեղ ազգը պետք է իր ձեռքով ոսոխին պատժի ու հաղթի, այլ ոչ թե սպասի ուրիշների միջոցով արդարություն տեսնելու։

«Ո՞ւր է տղամարդութիւնը այն հոգիին, որ իր միլիոններով նահատակներուն արիւնի փոխարինութիւնը Քիւրտի կամ ոեւէ օտարի յաղթանակով կրնայ բաւարարել: Թշնամին պարտուած տեսնել ուրախալի է, բայց թշնամին պարտել իր իսկ ձեռքով՝ ահա հոգեկան բաւարարութեան այն գերագոյն աստիճանը, որ հոգեկան տղամարդութիւնը կը կոչենք: Այս տղամարդութիւնը միշտ խոտոր կը համեմատի օտարի վրայ դրուած յոյսին: Եւ որպէս զի հետզհետէ սկսինք սորվիլ թէ՛ քաղաքագիտութեան օրէնքը եւ թէ՛ արութիւն տանք այդ հոգեվիճակին, մեր յոյսերը օտարին վրայ պէտք է իջնէ նուազագոյն աստիճանին: Մեր խանդավառութիւնները պէտք է մնան թշնամիի ուրիշի ձեռքով վնասին ուրախութեան սահմաններուն մէջ:» - Շահան Նաթալի, «ԹՈՒՐՔԵՐԸ ԵԻ ՄԵՆՔ»

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։