05:06:00 25.07.2025
Ռուսաստանը չի «կորցնում» Ադրբեջանին, ինչպես բազմաթիվ արևմտյան թերթեր ու լրագրողներ թյուրիմացաբար կարծում են, և Հայաստանը ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն «վռնդում» տարածաշրջանից, ինչպես այստեղ բազմաթիվ տհաս վերլուծաբաններ են կարծում։ Սա իրականում Ռուսաստանի ստեղծած պատրանքն է, քանի որ նա իրականում ավելի է ամրապնդում իր դիրքերը այս տարածաշրջանում։ Ռուսաստանը պետք է կարողանա խաբել մարդկանց, թե իբր կորցնում է իր ազդեցությունը այս տարածաշրջանում, որպեսզի պատճառ ունենա մոտ ապագայում շարունակելու իր նվաճողական քաղաքականությունը՝ արդարացնելով դա Արևմուտքից «ինքնապաշտպանվելու» անհրաժեշտությամբ։ Այս անգամ իր զորքերը ամբողջությամբ կմտցնի Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես արեց Արցախում՝ ներկայանալով որպես «խաղաղապահներ»։
Դա անելու համար Կրեմլը սպասում է հարմար պահին՝ Բաքվի բռնապետին Հայաստանի դեմ հարձակվելու կանաչ լույս տալու, որպեսզի հետո մեզ կրկին ներկայանա որպես փրկիչ։ Մարդկության պատմության մեջ բոլոր կայսրությունները՝ գրեթե առանց բացառության, միշտ վարել են նվաճողական քաղաքականություն «ինքնապաշտպանության» քողի տակ, և Ռուսաստանը դրանից ոչ մի ձևով չի տարբերվում։ Իսկ ի՞նչ ավելի լավ արդարացում, քան այն, որ Արևմուտքը Ռուսաստանից «խլում է» Հայաստանին ու Ադրբեջանին՝ թուլացնելով նրա դիրքերը այս տարածաշրջանում։
Ռուսաստանը չի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի դեռ ներքին փլուզում չի ապրել իր պետությունը, ինչպես եղավ Ցարական Ռուսաստանի ու Սովետի կործանման ժամանակ։ Միայն այդ դեպքում կարելի է ակնկալել նման սցենար։ Քանի դեռ հետսովետական Ռուսաստանը համեմատաբար կայուն է, բնականաբար չի թողնի, որ այս տարածաշրջանը այդքան հեշտությամբ դուրս պլստա իր ձեռքից, քանի որ այն իր համար կենսական նշանակություն ունի։ Պարզ իրականությունն այն է, որ Մոսկվան ու Անկարան ուզում են այս տարածաշրջանը նորից բաժանել իրենց միջև, ինչպես արեցին հարյուր տարի առաջ, և «խաղաղություն» հաստատել՝ Հայաստանի անկախության կորստի հաշվին։ Սա անելու համար, իհարկե, օգտագործելու են իրենց՝ սիոնիստական պրոքսի պետություն Ադրբեջանին: Այդ երկու գիշատիչների գործարքի առանցքում լինելու է այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը», որը կբերի Հայաստանի համընդհանուր ու վերջնական մասնատմանը։
Հայաստանի կառավարությունը խաղաղություն է ուզում, ինչպես նաև Ադրբեջանի կառավարությունը։ Բայց տարբերությունն այն է, որ մեր կառավարությունը այդ խաղաղության դիմաց պատրաստ է զիջել մեր անկախությունը՝ խաբելով, որ դրանով իբր հեգնականորեն ամրացնում է այն, իսկ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է այդ խաղաղության դիմաց հաստատել իր գերակայությունը մեր պետության վրա՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից ու անկախությունից։ Եվ այս ամենը ձեռնտու է Ռուսական կայսրությանը, քանի որ նրանց միշտ ավելի ձեռնտու է եղել, որ թուրքերը այս տարածաշրջանում գերակա լինեն, քան՝ լինի անկախ և հզոր հայկական պետություն։ Պատմությունն այս մասին բազմաթիվ օրինակներ է տվել։
Ամեն դեպքում, եթե շարունակենք ստրկամիտ մտածելակերպ ու պարտվողական հոգեբանություն ունենալ, Ռուսաստանի հեռացումը ինքնաբերաբար չի բերի Հայաստանի լիարժեք անկախությանը, քանի որ դա մեզնից պահանջում է այդ լիարժեք անկախությունը իրականություն դարձնելու նպատակադրվածություն, նվիրում և պայքար։ Եթե պատրաստ չենք մեր անկախության համար պայքարել ու զոհաբերություններ կատարել, ապա Ռուսաստանին որպես գաղութատեր ունենալու փոխարեն կունենանք Թուրքիային, և ինչու չէ՝ նույնիսկ Ադրբեջանին։
Ռուսաստանին կարող ենք ռադ անել այս տարածաշրջանից և, այդ կերպ, կոտրել ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը Հայաստանի դեմ այն դեպքում, երբ մենք արդեն հիմիկվանից սկսենք պատրաստվել և կազմակերպվել նժդեհական լուրջ պայքարի՝ ընդդեմ թուրքերի, նեոբոլշևիկների ու հայադավների։ Երբ Ռուսական կայսրությունը սկսի ճաքճքել ներսից ու կործանվել՝ երրորդ ու վերջին անգամ, դա մեզ համար ազդակ կլինի գործի անցնելու։
Այդ օրհասական պահին պատրաստվելու համար աջակցե՛ք կամ միացե՛ք: Պատմությունը մեզ նորից կանչում է «Հոսանք»-ին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ