ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ռուսամետները կողմ են Նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեմ...

07:49:00 07.10.2025

Ռուսամետները կողմ են Նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեմ...

Ռուսամետները կողմ են Նոյեմբերի 9-ի հայտարարությանը և դեմ՝ Օգոստոսի 8-ի համաձայնագրին, իսկ արևմտամետները կողմ են Օգոստոսի 8-ի համաձայնագրին և դեմ (ոչ բոլորը)՝ Նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Իսկ հայամետ ազգայանականները երկու փաստաթղերին դեմ են, քանի որ երկուսն էլ Հայաստանի համար նվաստացուցիչ ու հակահայկական են, որոնք ոչ միայն ամբողջությամբ դեմ են մեր ազգի շահերին, այլև ուղիղ վտանգ են սպառնում մեր անկախ պետականությանը: Օգոստոսի 8-ը փաստացի Նոյեմբեր 9-ի շարունակությունն է և ողջամիտ հայրենասերի համար անհնար կլինի մեկին դեմ լինել առանց մյուսին դեմ լինելու: Երկուսն էլ բխում են ռուս-թուրք-սիոնիստական շահերից՝ փաստացի ճանապարհ բացելով, որ ահաբեկչական ու հանցագործ պետություն Ադրբեջանը իր լիակատար գերակայությունը հաստատի Հայաստանի վրա՝ մասնատելով ու ոչնչացնելով մեր պետությունը:

Երբ ազգային քաղաքական շարժումը գա իշխանության և կերտի իրապես ազգային պետություն, պարտավոր է չեղարկել, պատռել և պատմության աղբանոցը նետել այս երկու չարաբաստիկ փաստաթղթերը: Մենք միայն կողմ ենք այն փաստաթղթերին, որը մենք մեր ուժով ստիպելու ենք ոսոխին ստորագրել՝ կամաց-կամաց ճանապարհ բացելով Մեծ Հայքի կերտմանը: 

Մեզ շատերը կարող են համարել «երազող», «ռոմանտիկ» կամ «ֆանատիկ», երբ մեր շուրթերից նման բաներ են լսում, բայց մենք ընդհանրապես ոչ մի խնդիր չունենք դրա հետ։ Ավելի լավ է այդպիսին լինենք, քան մուրացող, վախկոտ, խղճուկ, ստրկամիտ ու դավաճան։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։