05:29:00 09.06.2026
Այս վերջին երկու ամսում մարդիկ ինձ հարցնում էին, թե ինչու որոշեցի խայտառակ ընտրություններին չմասնակցել։ Որոշեցի չմասնակցել ոչ միայն նրա համար, որ Երկրորդ աշխարհամարտից հետո այս ժողովրդավարական բռնապետություններում «ընտրությունները» մեծ կեղծիք են, այլև նրա համար, որ նույնիսկ եթե ուզենայի մասնակցել, այս հակահայկական համակարգը մեծ արգելքներ կդներ իմ առջև։ Այս համակարգն այնպես է կառուցված, որ իրական ազգայնական շարժումը ոչ միայն չկարողանա մասնակցել ընտրություններին, այլև նույնիսկ կուսակցություն գրանցել։
Սա ապացուցելու համար կարող եմ բոլորին հիշեցնել, թե ինչպիսի վայնասուն բարձրացրեց ռուս-թուրքական-ջհուդական մեդիան մեկուկես տարի առաջ, երբ որոշեցի մեր առաջին համաժողովը կազմակերպել Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում։ Կրեմլը, ինչպես նաև նրանց կամակատար դավաճան լրագրողները Հայաստանում, ինչ ասես չասացին իմ ու մեր շարժման հասցեին, ինչի արդյունքում ստիպված եղա չեղարկել միջոցառումը և Կենտրոնից դուրս գաղտնի համաժողով կազմակերպել։ Եթե համաժողով կազմակերպելու համար այդքան մեծ վայնասուն բարձրացրին, ապա պատկերացրեք, թե ինչեր կասեին ու կանեին, եթե ուզենայի կուսակցություն ստեղծել և մասնակցել ընտրություններին, եթե, իհարկե, դա նույնիսկ հնարավոր լիներ։ Պատկերացրեք ռուսների, թուրքերի, ջհուդների և նրանց հետ համագործակցող հայադավների արձագանքը, եթե մենք քարոզարշավի ընթացքում նույնիսկ 20 համազգեստ հագած երիտասարդներով մեր հավերժության դրոշները բռնած քայլերթ անեինք և բացականչեինք մեր ազգայնական կարգախոսները։ Իսկապե՞ս կարծում եք, որ Կրեմլը դա դիտելու էր՝ առանց որևէ բան ասելու։ Կրեմլը միանգամից կհայտարարեր, օրինակ, թե «Հայաստանում ֆաշիզմ է աճում, Ալիևը ճիշտ էր», կամ նմանատիպ այլ անհեթեթություններ, և դա հերիք կլիներ իմ շարժումը փակելու և ինձ կալանավորելու համար։
Չե՞ք հավատում։ Տեսեք, թե ինչ եղավ ավստրալիացի սպիտակ ազգայնականներին մի քանի ամիս առաջ, երբ նրանց տասը տարվա պատմություն ունեցող շարժումը, որը վերջին շրջանում ներգաղթի աճի պատճառով լավ թափ էր հավաքել, որոշեց դառնալ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ավստրալիայի ընտրություններին։ Նրանց շարժումը միանգամից փակեցին, առաջնորդներին ձերբակալեցին և պիտակավորեցին որպես «ատելության խմբավորում»։ Նման բազմաթիվ օրինակներ կան, սակայն սա ամենաթարմ օրինակներից մեկն է։ Եթե նման բան տեղի ունեցավ Ավստրալիայի նման հեռավոր կղզում, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի Ռուսաստանի քթի տակ՝ Կրեմլի կիսագաղութ դարձած Հայաստանում։
Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը գաղափար անգամ չունի, թե ինչ է իրական ազգայնականությունը, քանի որ իրենց կյանքում երբեք չեն տեսել իրական ազգայնական քաղաքական շարժում։ Նրանք կարծում են, թե ազատություն կա, քանի որ տարբեր կեղծ «ազգային» շարժումներ մասնակցել են ընտրություններին, սակայն չեն հասկանում, որ այդ ամենը պարզապես պատրանք է։ Եթե նրանք իսկական վտանգ ներկայացնեին Հայաստանում իշխող նեոբոլշևիկյան համակարգին, այդքան հեշտությամբ, առանց թշնամական մեդիայի նույնիսկ մի ծպտունի, չէին կարող մասնակցել ընտրություններին։
Կարճ ասած՝ չմասնակցեցի, որովհետև ոչ միայն չցանկացա բիծ դնել իմ և շարժման անվան վրա ու աղտոտվել այդ ճահճի մեջ թաթախվելով, այլև որովհետև մեր ամբողջ քաղաքական համակարգը բռնազավթված է հակահայկական ուժերի կողմից, որոնց նպատակն է իրական ազգայնականներին հեռու պահել քաղաքական ասպարեզից՝ փակելով բոլոր դռները և իրենց ձեռքում պահելով բոլոր բանալիները։ Սակայն նրանք հավերժ չեն կարողանալու պահպանել իրենց վերահսկողությունը, և մի օր, պատմական ճիշտ պահին, հայ ազգայնականների համար ճանապարհը բացվելու է։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ