ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր ազատամարտիկները քրտինք ու արյուն չթափեցին Արցախը ազատագրելու...

12:38:00 16.05.2026

Մեր ազատամարտիկները քրտինք ու արյուն չթափեցին Արցախը ազատագրելու...

Մեր ազատամարտիկները քրտինք ու արյուն չթափեցին Արցախը ազատագրելու համար, և մեր նոր սերնդի զինվորները չզոհվեցին ու չնահատակվեցին 2016թ․ Ապրիլյան քառօրյա և 2020թ․ 44-օրյա պատերազմներում՝ Արցախը պահպանելու համար, որպեսզի այսօր Արցախը դավաճանած հայրենադավ նեոբոլշևիկները իրենց կրկեսային քարոզարշավներով խայտառակեն մեր ամբողջ երկիրը և տարբեր երանգներով շարունակեն քարոզել ու առաջ տանել իրենց նույն պարտվողական քաղաքականությունը։ 

Այդ կրկեսին մասնակցող խրտվիլակների յուրաքանչյուր խոսքն ու հակահայկական քայլը անպատվում է մեր հերոսների հիշատակը և պարզապես թքում է նրանց զոհաբերությունների վրա։ Այս հայադավ տականքները շարունակում են ներսից պղծել մեր պետությունը, ինչպես Ոդիսևսի անկոչ հյուրերը այլասերում էին նրա պալատը և գլխիվայր շուռ տալիս նրա աշխարհը։

Քաջարի հայորդիները իրենց կյանքը տվեցին Հայրենիքին, որպեսզի մենք այսօր ունենանք իրապես անկախ, միացյալ ու հզոր Հայաստան, ոչ թե դավաճան սրիկաներով լցված նսեմացված երկիր, որն, ցավոք, իրականում բարդակից չի տարբերվում։

Հայաստանին ազգային հեղափոխություն է անհրաժեշտ, ինչպես անապատին՝ անձրևը, որպեսզի մաքրվի այս ամբողջ պղծությունը և խստիվ պատժվեն բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղվել են հայոց աշխարհը պղծելով։ Այդ ազգային հեղափոխությամբ մենք կկերտենք ազգային պետություն՝ Ցեղակրոն Հայաստան, որը ոչ միայն նորից կհարգի մեր ռազմիկների հիշատակը և զոհողությունները, այլև կշարունակի և հաղթական ավարտին կհասցնի նրանց կիսատ թողած գործը՝ ոսոխին կրկին ցույց տալով համախմբված հայության բազկի ուժը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք մեր հերոսներին ու Փա՛ռք Հաղթանակին  

#Այս_Անգամ_Աշխարհը #Գյումրի

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։