ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր հայրենակիցները և առհասարակ արդեն «քաղաքակիրթ աշխարհի» մեծ մասը...

01:53:00 29.11.2025

Մեր հայրենակիցները և առհասարակ արդեն «քաղաքակիրթ աշխարհի» մեծ մասը...

Մեր հայրենակիցները և առհասարակ արդեն «քաղաքակիրթ աշխարհի» մեծ մասը քաղաքականության մեջ սովոր են տեսնել մեծ գումարներ, ստեր, զիջումներ, կոռուպցիա, դավաճանություն և այլն, բայց երբ տեսնում են շարժում որն ունի կամք, տեսլական, հաստատակամություն, վեհ գաղափարին  նվիրված և ամբողջությամբ անկախ է, անսովոր ու «տարօրինակ» են համարում: Նրանց համար այնքան տարօրինակ է նման երևույթը, որ նրանք ավելի լավ է շարունակեն աջակցել ինչ-որ մի խաբեբա, դավաճան, ու փողատեր մի քաղաքական ուժի, քան սատարել մի իրական ազգային քաղաքական շարժում, որն առայժմ փոքրաթիվ է: Այնքան են խաբվել ու խաբկանքի մեջ ապրել որ չեն իմանա ճշմարտությունն ու իրական ազգայնականությունը ինչ է, եթե այն արծաթե սկուտեղի վրա իրենց մատուցվի: Իսկական ու արմատական փոփոխություն են ուզում, բայց շարունակում են անել նույն բանը, որը հենց խելագարության սահմանումն է, ոչ թե ողջամտության: Մեր հայրենակիցների զգալի մասը փոփոխություն է ցանկանում և բողոքում է այս համակարգից, բայց շարունակում է տարբեր դիմակներով նույն մաշած դեմքերին աջակցել՝ բողոքելով, նոր մարդ չկա, կարծես թե այդ նոր մարդը, ով բոլորից անկախ է ամեն օր համակարգի մեդիայի կողմից լուսաբանվելու է: 

Քաղաքականության մեջ ճնշող մեծամասնույթյունը միաչափ է մտածում և դրա համար ոչ միայն ոչ մի բան չի փոխվել մեր երկրում այս վերջին 30 տարում, այլև ինչպես տեսնում ենք ամեն ինչ ավելի է վատթարացել: Նրանք միաչափ են մտածում, իսկ մենք՝ որպես հեռատես ազգայնականներ պարտավոր ենք ոչ թե երկչափ կամ նույնիսկ եռաչափ մտածել, այլ՝ քառաչափ՝ միշտ հաշվի առնելով, որ ժամանակները փոխվում են և փոխվելու են մեր նմանների օգտին: 

Ամեն դեպքում, ինչ էլ լինի մենք շարունակելու ենք զարգացնել մեր շարժումը և ցույց տալ մեր ողջ ազգին, որ մեր ուղուց բացի, այլ ճշմարիտ ուղի չկա: Շարունակելու ենք մեր գործողությունները ու փոքր քայլերը, քանի որ չենք կարող պարտեզ ունենալ առանց սերմեր ցանելու: Պատմություն կերտող շարժումները չեն կառուցվում հասարակական հավանության կամ ատելության վրա, այլ՝ հետևողական, նվիրված, հաստատակամ ու ազնիվ աշխատանքի ու պայքարի վրա: 

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։