ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր վճռական պայքարի գլխավոր նպատակներից մեկն այն է...

02:30:00 30.11.2025

Մեր վճռական պայքարի գլխավոր նպատակներից մեկն այն է...

Մեր վճռական պայքարի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ այս նոր դարում նորից կյանքի կոչենք նախորդ դարի մեր հերոսների գաղափարները, մտքերն ու մարտական ոգին՝ դրանք մարմնավորելով ազգայնական քաղաքական շարժման մեջ, որն ունի հեռահար տեսլական և բացարձակապես դեմ է պարտվողականությանը, զիջումներին, հնազանդվելուն և հանձնվելու գաղափարախոսությանը, որոնք այսօր փորձում են մեր մեջ ներարկել հայադավ նեոբոլշևիկները։

Մենք քաջ գիտակցում ենք, որ առանց այս հաղթական ոգու վերականգման դատապարտված ենք կործանման՝ անկախ նրանից, թե որքան իբր «դաշնակիցներ» ձեռք կբերենք կամ որքան իբր լավ «դիվանագիտություն» կվարենք։ Իրական ուժը բխում է քաջությունից և մեր հաղթանակի հանդեպ հավատից, ոչ թե կեղծ հայտարարություններից, անիմաստ ձեռք սեղմումներից ու թղթե կտորներից։

Մեր ազատամարտիկները սա շատ լավ գիտակցել էին, երբ, թքած ունենալով քննադատությունների վրա, մարտնչելով ազատագրում էին մեր պատմական հողերը։ Եկեք երբեք չմոռանանք նրանց օրինակը և մեր քաղաքական պայքարում մշտապես վառ պահենք նրանց հիշատակը՝ անդադար քարոզելով նրանց գաղափարները, որպեսզի նրանց կերտած հաղթանակների շարքը շարունակենք այս նոր դարաշրջանում։

«Հայրենիքի անունից սխրանքներ գործել ու հավատալ հաղթանակին — ահա սա է մեր ուժի աղբյուրը:» - Վարդան «Դուշման» Ստեփանյան

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Փառահե՛ղ Ապագա


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։