ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Իմ հարցազրույցը հույն ազգայնականներին...

07:40:00 11.10.2026

Իմ հարցազրույցը հույն ազգայնականներին...

Իմ հարցազրույցը հույն ազգայնականներին

1. Ե՞րբ է հիմնադրվել «Հոսանքը», և որո՞նք էին դրա ստեղծման հիմնական պատճառները։

 «Հոսանքը» հիմնադրել եմ ես՝ 2021 թվականի դեկտեմբերին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից վերադառնալուց մեկ տարի անց։ Պատերազմից հետո երկրում տիրող քաղաքական խառնաշփոթը տեսնելով՝ հանգեցի միանգամայն ակնհայտ ու տրամաբանական եզրակացության, որ Հայաստանի ողջ քաղաքական համակարգը և առհասարակ այսպես կոչված Երրորդ Հանրապետությունը հիմնովին կոռումպացված ու դավաճանական է եղել դեռևս 1991 թվականին՝ Խորհրդային Միությունից մեր անկախության վերականգնումից ի վեր։ Հենց այդ պատճառով էլ ստեղծեցի մեր ազգայնական քաղաքական կազմակերպությունը՝ մի բան, որը դուրս է այն համակարգից, որն ինքս անվանում եմ նեոբոլշևիկյան համակարգ։ Մեր նպատակն է համախմբել ազգայնական մտածողությամբ տղամարդկանց ու կանանց, հատկապես երիտասարդներին, մեր հավերժության դրոշի ներքո և նրանց ներուժն ուղղել կազմակերպված քաղաքական պայքարի՝ մի օր այն զանգվածային շարժման վերածելու և Հայաստանը հիմքից վերափոխելու համար։

2. Որո՞նք են ձեր կազմակերպության հիմնական գաղափարախոսությունն ու նպատակները։

 Մեր հիմնական գաղափարախոսությունը ցեղակրոնությունն է՝ մի եզրույթ, որը շրջանառության մեջ է դրել մեր շարժման գաղափարական առաջնորդն ու ոգեշնչման աղբյուրը՝ Գարեգին Նժդեհը։ Ըստ էության՝ դա հայկական ազգայնականությունն է։ Այս գաղափարախոսության նպատակն է պահպանել հայկական անկախ պետականությունը և դրա հետ մեկտեղ՝ մեր ամբողջ ժողովրդի ռասայական ինքնությունն ու մշակութային ժառանգությունը, քանի որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո երկուսն էլ լրջագույն սպառնալիքի տակ են հայտնվել։ Մեր շարժման նպատակն է վերածնել ցեղակրոնությունն այս 21-րդ դարում՝ այն վերածելով գործուն քաղաքական շարժման և ամբողջ աշխարհին ցույց տալով հայկական ազգայնականության նոր դարաշրջանը։ Մենք գտնվում ենք գոյաբանական խոր ճգնաժամի մեջ, որն առաջիկայում ակնհայտ կդառնա բոլորի համար, երբ այստեղի համակարգը կփլուզվի սեփական ծանրության տակ։ Հետևաբար, հայրենիքը վերջնական կազմալուծումից, իսկ մեր ռասան՝ լիակատար ոչնչացումից փրկելու միակ հնարավոր միջոցը համարում ենք ավտորիտար ազգայնական պետությունը։ Միայն այդպիսի պետության միջոցով կարող ենք համախմբել մեր ժողովրդին և առաջնորդել նրան ճիշտ ուղղությամբ։ Մենք վճռական ենք անհրաժեշտ բոլոր օրինական միջոցներով հասնելու իշխանության, ստեղծելու ոչ միայն ազգային պետություն, այլև միանգամայն նոր ազգային կարգ և ճանապարհ հարթելու իսկապես անկախ, միացյալ ու Մեծ Հայաստանի ստեղծման համար։ Հենց այստեղից էլ բխում է մեր գլխավոր կարգախոսը՝ «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք»։

3. Որո՞նք եք համարում այսօր Հայաստանի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները։

 Առաջին հայացքից, երբ որևէ մեկը դիտարկում է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, ինքնաբերաբար կարող է ենթադրել, որ հիմնական վտանգն Ադրբեջանի անմիջական սպառնալիքն է և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ստեղծման վերաբերյալ նրա անհիմն ու անհեթեթ հռետորաբանությունը։ Մենք դա դիտարկում ենք որպես ռուս-թուրք-սիոնիստական օրակարգ, որի նպատակն է ոչնչացնել մեր անկախությունը, ինչպես քեմալականներն ու բոլշևիկները դա արեցին 1921 թվականին, բայց այս անգամ՝ օգտագործելով հանցավոր Բաքվի վարչակարգը որպես իրենց խամաճիկ և գործն ավարտին հասցնելով այնպես, որ մենք այլևս երբեք չկարողանանք վերականգնել մեր պետականությունը։ Անկասկած, սա մեր երկրի առջև ծառացած արտաքին գլխավոր սպառնալիքն է։ Սակայն այդ արտաքին սպառնալիքը գոյություն ունի, որովհետև մենք ունեցել ենք ներքին վտանգ, որը ներսից կրծել ու քայքայել է մեր երկիրը։ Այդ ներքին վտանգը, ինչպես արդեն նշեցի, նեոբոլշևիկյան համակարգն է, որը կառավարել է Հայաստանը վերջին 35 տարիներին։ Ցավոք, այսօրվա Հայաստանը իսկապես անկախ Հայաստան չէ, այլ հետխորհրդային Հայաստան, որն անկախ է միայն թղթի վրա։ Իրականում այն, ըստ էության, շարունակում է մնալ Ռուսական կայսրության գաղութը՝ կախված Ռուսաստանի Դաշնությունից այնպես, ինչպես ստրուկն է կախված իր տիրոջից։ Դրան, իհարկե, ուղեկցում են նաև հասարակական այլ թունավոր երևույթներ, ինչպիսիք են լիբերալիզմը, ֆեմինիզմը, ռասաների խառնուրդը, բազմամշակութայնությունը, հեդոնիզմը և նմանատիպ շատ այլ երևույթներ։ Թույլ, կամազուրկ ու վախկոտ իշխանությունը երբեք չի կարող և նույնիսկ չի էլ փորձի ազատվել այդ ախտերից։ Նրանք լվացել են մեր ժողովրդի ուղեղը և ապականել նրա հոգիները, որպեսզի մենք ավելի հեշտ որս դառնանք մեր թշնամիների համար։ Հետևաբար, քանի դեռ մի օր ամբողջությամբ չենք փոխարինել այս դավաճանական նեոբոլշևիկյան համակարգը նոր ազգային կարգով, որն ունակ և պատրաստ կլինի անել ամեն ինչ մեր իրական ազգային շահերի պաշտպանության համար, մենք դատապարտված են, որովհետև, եթե չվերացնենք ներքին սպառնալիքը, երբեք չենք կարողանա չեզոքացնել արտաքին սպառնալիքը։

4. Ո՞րն է ձեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հարցում՝ վերջին զարգացումներից հետո։

 Արցախի հարցում մեր դիրքորոշումն այն է, որը պետք է ունենա յուրաքանչյուր պարկեշտ ու ողջամիտ հայ հայրենասեր և ազգայնական․ Արցախը պետք է ազատագրվի և ամբողջությամբ միավորվի Հայաստանի հետ՝ մեկ պետության կազմում։ Դա պետք է արվեր դեռևս 1994 թվականին, երբ ռազմական հաղթանակ տարանք Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մեր դավաճանական իշխանությունը հետաձգեց միակ ակնհայտ լուծումը՝ ստորագրելով ընդամենը հրադադարի համաձայնագիր։ Դա էր հետագայում տեղի ունեցած ողջ անպտուղ դիվանագիտության ձախողման հիմնական պատճառը, որն ի վերջո մեզ փակուղի հասցրեց, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, այս Հանրապետության հիմքերն ամբողջովին արատավոր են։ Այնուամենայնիվ, մի օր մենք ոչ միայն կազատագրենք Արցախը, այլև կազատագրենք Ադրբեջանի ահաբեկչական պետության կողմից բռնազավթված մեր մյուս բոլոր պատմական հողերը։ Դրա համար մի օր Բաքուն ծնկի կբերենք և Ադրբեջանը կվերածենք Հարավային Կովկասի մասնատված «Հարավսլավիայի»։

5. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և ի՞նչ պայմաններում է հնարավոր համարում դրանց կարգավորումը։

 Մենք Ադրբեջանը համարում ենք արհեստական, անօրինական և ահաբեկչական պետություն, որի ողջ գաղափարախոսությունը հիմնված է հայատյացության վրա, և որն օգտագործվում է վերոհիշյալ հակահայկական դաշինքի կողմից որպես խամաճիկ։ Այդ պատճառով էլ կարծում ենք, որ նման ահաբեկչական պետության հետ իրական խաղաղություն հաստատել հնարավոր չէ։ Այդպիսի երկրի հետ խաղաղությունը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե տապալվեր Ալիևի հանցավոր վարչակարգը, պետական մակարդակով դադարեցվեր հայատյացության քարոզը, և հայկական բոլոր պատմական հողերն ազատագրվեին ադրբեջանական զինված ուժերի ներկայությունից։ Երբ այս ամենը տեղի ունենա, Ադրբեջանը պարզապես ներքուստ կտրոհվի և կփլուզվի։ Մենք անհամբեր սպասում ենք այդ օրվան։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա հետ բարեկամական հարաբերություններ կարող ենք ունենալ միայն այն դեպքում, եթե նա ամեն կերպ դադարի աջակցել Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, վերադարձնի մեր կորցրած տարածքները և փոխհատուցում վճարի հասցված ողջ վնասի համար։ Կարգավորումն ու խաղաղությունը երբեք հնարավոր չեն լինի, եթե հակառակ կողմը նպատակադրված է ոչնչացնել մեզ, մինչդեռ խաղաղության մասին խոսում ենք միայն մենք։ Նման պարտվողական քաղաքականությունը կարող է Հայաստանին միայն աղետի հանգեցնել, ինչը մենք այսօր հստակ տեսնում ենք։ Իսկական կարգավորումն ու խաղաղությունը հնարավոր կլինեն միայն այն ժամանակ, երբ այս ինքնակործանվող ու փտած քաղաքական համակարգի մոխիրների վրա կառուցվի ուժեղ հայկական ազգային պետություն։

6. Ինչպե՞ս եք գնահատում հայկական սփյուռքի դերը ազգային ինքնության պահպանման և Հայաստանի հզորացման գործում։

 Հայկական սփյուռքը վճռորոշ դեր ունի Հայաստանի ապագա բարգավաճման գործում։ Հետևաբար, մեր ստեղծելիք ապագա ազգային պետությունը առավելագույնս կօգտագործի սփյուռքահայերի նորարարական ներուժը, հմտություններն ու ֆինանսական միջոցները՝ մեր երկիրը բոլոր ոլորտներում զարգացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ հայկական սփյուռքն արագորեն ձուլվում է, և ընդամենը մեկ-երկու սերունդ անց այլևս շատ հայեր չեն մնա, որոնք իրենց հայ կհամարեն, այլ պարզապես իրենց հայկական ծագումն ընդունող օտարերկրացիներ կլինեն։ Հենց այդ պատճառով էլ հրամայական ենք համարում Հայաստանում անհրաժեշտ պայմաններ ստեղծելը, որպեսզի հարյուր հազարավոր հայեր աստիճանաբար վերադառնան հայրենիք։ Որովհետև որքան էլ նրանք կարողանան արտերկրից օգնել իրենց հմտություններով ու ֆինանսական միջոցներով, Հայաստանի համար ոչինչ չի կարող ավելի կարևոր ու օգտակար լինել, քան հայրենիք վերադարձող պարկեշտ հայերի հոսքը, որոնք պատրաստ են թևքերը քշտել և իրենց ներդրումն ունենալ հզոր Հայաստանի կառուցման գործում։ Կարճ ասած՝ սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձությունը համարում ենք մեր գլխավոր առաջնահերթություններից ու նպատակներից մեկը։ 

7. Ի՞նչ դիրքորոշում ունի «Հոսանքը» հայկական պատմության, լեզվի և մշակութային ժառանգության պահպանման հարցում։

 Անհեթեթություն կլիներ մեզ ազգայնական քաղաքական շարժում անվանել, եթե առաջնահերթ նշանակություն չտայինք մեր մշակութային ժառանգության պահպանմանը, հատկապես՝ մեր պատմությանն ու լեզվին, որոնք համարում ենք մեր մշակույթի հիմնասյուները։ Յուրաքանչյուր արժանապատիվ հայ հայրենասերի համար ակնհայտ է, որ Հայաստանի այսօրվա ապաշնորհ ու դավաճանական իշխանությունն իրականում թքած ունի ամեն մշակութայինի ու ազգայինի վրա, սակայն դա անում է շատ նենգ կերպով՝ ձևացնելով, թե իբր իսկապես հոգ է տանում դրանց մասին։ Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, այսօրվա նեոբոլշևիկներն ավելի խորամանկ են, քան իրենց բոլշևիկ նախնիները։ Ամեն դեպքում, միայն ազգայնական իշխանությունը կարող է ստեղծել այն միջոցները, որոնք անհրաժեշտ են մեզ համար թանկ բոլոր արժեքների պահպանման համար։ Մենք հավատում ենք, որ միայն մեր ռասայական ինքնությունը և մեր արյան մաքրությունը պահպանելու միջոցով կկարողանանք պահպանել մեր պատմությունը, լեզուն ու մշակութային ժառանգությունը, քանի որ առանց դրա մնացած ամեն ինչ կկորցնի իր ողջ իմաստը։

8. Ի՞նչ դեր ունի Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման գործում։

 Հայ Առաքելական եկեղեցին վերջին մի քանի դարերի ընթացքում կարևոր դեր է խաղացել մեր ինքնության պահպանման գործում, քանի որ այն ժամանակ, երբ մենք պետականություն չունեինք, եկեղեցին էր ստանձնել այդ դերը կամ առնվազն փորձում էր ստանձնել այն։ Այնուամենայնիվ, սկզբնական շրջանում եկեղեցին նաև մեծ վնաս հասցրեց մեր ժողովրդին, քանի որ Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետությունը դառնալուց ընդամենը մոտ մեկ դար անց երկիրը լիովին բաժանվեց, և մենք կորցրինք մեր անկախ պետականությունը։ Ցավոք, առնվազն վերջին հարյուր տարվա ընթացքում՝ Հայաստանի բոլշևիկացման պահից ի վեր, մեր եկեղեցին, ինչպես և քաղաքական դաշտը, ապականվել է Կրեմլի կողմից, և մեր հոգևորականների ճնշող մեծամասնությունը ծառայում է օտար, այլ ոչ թե մեր ազգային շահերին։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է համազգային հեղափոխություն, որպեսզի վերափոխենք հայ կյանքի բոլոր ոլորտները և ապահովենք, որ ոչ միայն կառավարությունը, այլև մեր եկեղեցին, լրատվամիջոցներն ու ռազմական էլիտան կրկին ծառայեն մեր ազգային շահերին։ Ամեն դեպքում, մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր իսկական հայ ազգայնական կամ ցեղակրոն պետք է ազգը, հայրենիքն ու պետությունը համարի իր բարձրագույն արժեքները։ Մեր շարժման մեջ կընդունենք ցանկացած հայի, որը համաձայն է այս առանցքային սկզբունքի հետ՝ անկախ նրանից՝ նա քրիստոնյա է, թե հեթանոս։ Մեզ համար ռասան միշտ վեր է լինելու կրոնից։ Բոլոր կառույցները, հատկապես եկեղեցին, պետք է ծառայեն որպես մեր ռասայական ինքնության պահպանման և մեր ազգի առաջընթացի միջոցներ։

9. Ինչպե՞ս եք գնահատում երիտասարդների մասնակցությունը քաղաքականությանը և հայրենասիրական ակտիվությանը։

 Յուրաքանչյուր հեղափոխական ազգային շարժման համար երիտասարդների ներգրավվածությունը վճռորոշ նշանակություն ունի, հատկապես հետխորհրդային Հայաստանի նման երկրում, որտեղ ավագ սերնդի ճնշող մեծամասնության մտածելակերպը ձևախեղված է կոմունիզմի ազդեցությամբ, և նրանք կոմունիստական մտածելակերպ ունեն՝ գիտակցում են դա, թե ոչ։ Երիտասարդներն ունեն իրական փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ հեղափոխական ոգին։ Հենց այդ պատճառով էլ իմ ջանքերի մեծ մասը կենտրոնացրել եմ առաջին հերթին երիտասարդների հետ կապ հաստատելու վրա, քանի որ տեսնում եմ, որ իմ ուղերձն առավել մեծ արձագանք է գտնում նրանց շրջանում։ Մեր անդամների գրեթե բոլորը, ինչպես նաև մեր աջակիցների ու համախոհների մեծամասնությունը 40 տարեկանից ցածր են, և դա չպետք է զարմանալի լինի՝ հաշվի առնելով վերը նշված պատճառները։ Հայտնի ճշմարտություն է, որ այն շարժումը, որը կկարողանա նվաճել երիտասարդության սրտերը, կնվաճի նաև ապագան։

10. Ո՞րն է ձեր դիրքորոշումը պարտադիր զինվորական ծառայության և Հայաստանի ազգային պաշտպանության հարցում։

 Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի համար ոչ միայն ցանկալի է, այլև բացարձակապես անհրաժեշտ՝ մեր ազգային պաշտպանության և որպես ժողովուրդ մեր իսկ գոյատևման համար։ Այսօր Հայաստանում բազմաթիվ քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե արդյոք պետք է պահպանել պարտադիր զինվորական ծառայությունը, թե անցնել բացառապես պրոֆեսիոնալ բանակի։ Սակայն մենք այդ քննարկումներն անիմաստ ու ժամանակի կորուստ ենք համարում, քանի որ մեկը չպետք է բացառի մյուսին։ Իրականում դրանք լրացնում են միմյանց և ոչ թե հակասում։ Ազգ-բանակ ստեղծելու մեր նպատակի շրջանակում պարտադիր զինվորական ծառայությունը և պրոֆեսիոնալ բանակի կառուցումը պետք է ընթանան ձեռք ձեռքի տված։

11. Ի՞նչ առաջարկներ ունեք արտագաղթը և երկրի ժողովրդագրական անկումը հաղթահարելու համար։

Այո՛, Հայաստանից հայերի կործանարար արտագաղթը կասեցնելը մեր օրակարգի գլխավոր առաջնահերթություններից է, քանի որ դա հավասարազոր է բաց վերքը փակելուն, որից արյուն է հոսում։ Հայաստանն արդեն իսկ տառապում է ծնելիության աղետալիորեն ցածր մակարդակից և աշխարհի տարբեր հատվածներից ոչ սպիտակամորթ ներգաղթյալների թվի աճից, իսկ արտագաղթը մեր ժողովրդագրությանը հասցնում է ևս մեկ հսկայական հարված։ Արտագաղթը կասեցնելու առաջին քայլերից մեկը պետք է լինի ազգային տնտեսության ձևավորումը, որը նպատակաուղղված կլինի ենթակառուցվածքների կառուցմանը։ Դրա համար անհրաժեշտ է ստեղծել հանրային աշխատանքների պետական ծրագիր, որի միջոցով տասնյակ հազարավոր մարդիկ կապահովվեն արժանապատիվ աշխատավարձով։ Բացի այդ, տասնամյակներ շարունակ մեր երկիրը կեղեքած օլիգարխները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ նրանց մենաշնորհները կվերացվեն։ Նման ծրագրի միջոցով կկարողանանք ոչ միայն կասեցնել Հայաստանից հայերի արտագաղթը, այլև պայմաններ ստեղծել սփյուռքահայերի հայրենադարձության համար։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հայերը Հայաստանին չվերաբերվեն որպես զբոսաշրջային ուղղության, այլ ընկալեն այն որպես իրենց հայրենի երկիր, որտեղ կարող են ընտանիք կազմել և մեծացնել բազմաթիվ առողջ երեխաներ։

12. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքականությունը։

 Հայաստանի այսօրվա իշխանությունների արտաքին քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան դավաճանական ու նվաստացուցիչ քաղաքականություն հայ ազգի համար, հատկապես՝ 2020 թվականի մեր խայտառակ պարտությունից հետո։ Իշխող թուրքամետ իշխանության առաջ մղած այսպես կոչված «խաղաղության օրակարգը» ոչ այլ ինչ է, քան մեր երկիրը Ադրբեջանին ենթակա դարձնելու և մեր անկախությունից, հետևաբար՝ որպես ազատ ազգ գոյություն ունենալու իրավունքից հրաժարվելու փորձ։ Մեր նպատակն է ամեն գնով հակադրվել և դիմադրել Հայաստանի համար մահվան դատավճիռ հանդիսացող այս գործընթացին։ Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել մի կարևոր հանգամանք․ ներկայիս իշխանություններին նախորդած վարչակարգերը մեծապես չէին տարբերվում նրանցից, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, համակարգն ի սկզբանե՝ 1991 թվականից ի վեր, հիմնովին փտած է եղել։ Նրանք մեկը մյուսի հետևից վարել են նույն պարտվողական ու հակահայկական քաղաքականությունը՝ միմյանց փոխանցելով նույն էստաֆետը և մեկը մյուսի հետևից հարվածներ հասցնելով Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մեր հերոսական ազատամարտիկների շնորհիվ 1994 թվականին նրանք ժառանգեցին ազատագրված Արցախ և հաղթանակած ազգ։ Սակայն հաջորդ 26 տարիների ընթացքում նրանք ոչ միայն չկարողացան կամ չցանկացան պարզապես միավորել Արցախը Հայաստանի Հանրապետության հետ, այլև քայլ առ քայլ մեզ հասցրին նվաստացուցիչ պարտության, իսկ այժմ մեր ամբողջ երկիրը տանում են դեպի լիակատար ու վերջնական կործանում։ Նրանց տասնամյակների ապիկարության ու դավաճանության հետևանքով այժմ կանգնած ենք մեր անկախությունը մեկընդմիշտ կորցնելու եզրին։ Հետևաբար, ազգային հեղափոխությունը բացարձակ անհրաժեշտություն է ոչ միայն Հայաստանի բազմաթիվ ներքին խնդիրները լուծելու, այլև մեր արտաքին քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար։

13. Ո՞ր երկրներն եք համարում Հայաստանի կարևորագույն ռազմավարական գործընկերները, և ինչո՞ւ։

Ես խորապես համոզված եմ, որ երբ ազգն առաջին հերթին իր հույսն ու փրկությունը դնում է սեփական ուսերին և պատրաստ է պայքարելու իր ինքնիշխանության ու անկախության համար՝ ցուցադրելով իր ուժն ու զորությունը, այդ ժամանակ բնականորեն ի հայտ են գալիս ռազմավարական գործընկերներ, որոնք կարող են դառնալ մեր ազգի իրական դաշնակիցները, այլ ոչ թե պարզապես հովանավորները։ Միայն այդ ժամանակ ի հայտ կգան երկրներ, որոնց շահերն այս կամ այն կերպ կհամընկնեն մեր շահերի հետ։ Սա այն է, ինչ մենք պետք է լիովին գիտակցենք ու հասկանանք՝ նախքան սկսելը քննարկել, թե ովքեր են մեր բարեկամներն ու թշնամիները։ Ավելի կոնկրետ՝ կարծում եմ, որ Իրանը և եվրոպական բազմաթիվ երկրներ, օրինակ՝ Հունաստանն ու Լեհաստանը, կարող են դառնալ մեր ապագա դաշնակիցներն ու ռազմավարական գործընկերները։ Մենք հավատում ենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված այս սիոնիստական համաշխարհային կարգը կանգնած է փլուզման եզրին, և դա Հայաստանի նման երկրներին կատարյալ հնարավորություն կտա իրական դաշինքներ ստեղծելու, նույնիսկ՝ ապագա արիական համաշխարհային առանցք ձևավորելու համար։ Մենք դա համարում ենք մեր շարժման երկարաժամկետ կարևոր նպատակներից մեկը։

14. Ի՞նչ դիրքորոշում ունեք Եվրոպայի հայրենասիրական և ազգայնական կազմակերպությունների միջև համագործակցության վերաբերյալ։

 Ինչպես արդեն նշեցի, կարծում եմ, որ այս համաշխարհային սիոնիստական կարգը սկսում է ճաքեր տալ, քանի որ ի սկզբանե կառուցվել է ստերի ու կեղծիքի վրա։ Հենց այդ պատճառով էլ այժմ լավագույն ժամանակն է, որպեսզի ամբողջ Եվրոպայի և ընդհանրապես Սպիտակ աշխարհի ազգայնական կազմակերպությունները համագործակցեն ու կապեր հաստատեն։ Դա այն հիմքն է, որը պետք է դրվի, եթե ցանկանում ենք այս քայքայվող համաշխարհային կարգի մոխիրների վրա ստեղծել ապագա արիական աշխարհակարգ՝ մի աշխարհակարգ, որը փլուզվում է թղթախաղի նման։ Ինձ համար մեծ պատիվ է, որ «Հոսանքը» Հայաստանի միակ ազգայնական շարժումն է, որը ճանաչված է եվրոպական ազգայնական շարժումների կողմից և միակն է, որը ձգտում է նման ցանց կառուցել։ Պատճառն այն է, որ մենք ունենք այդպիսի երկարաժամկետ տեսլական ու նպատակ, որը չունի հայկական որևէ այլ քաղաքական շարժում։

15. Ինչպե՞ս եք արձագանքում ձեր քաղաքական ընդդիմախոսների կողմից ազգայնականության հասցեին հնչող քննադատությանը։

 Ցավոք, երբ խոսքը քաղաքական դիրքորոշման մասին է, Հայաստանում մարդկանց մեծ մասը, հատկապես այն քաղաքական ուժերը, որոնք իրենց հայրենասեր են անվանում, նույնիսկ արծաթե սկուտեղի վրա մատուցված լինելու դեպքում չեն ճանաչի իսկական ազգայնականությունը։ Իրականում նրանք պարզապես քողարկված նեոբոլշևիկներ են։ Հայոց ցեղասպանությունը, խորհրդային բռնապետության 70 տարիները և նեոբոլշևիզմի ու լիբերալ ժողովրդավարության 35 տարիները կարծես արմատախիլ են արել իսկական ազգայնականությունը Հայաստանից։ Հենց այդ պատճառով էլ մեր աշխատանքը չափազանց կարևոր եմ համարում, քանի որ մենք ցանում ենք իսկական հայկական ազգային շարժման նոր սերմերը և ամեն օր ջրում դրանք հետևողական աշխատանքով։ Ես արդեն շատ եմ սովորել անտեղյակ ու ուղեղները լվացված մարդկանց անիմաստ և անհիմն քննադատություններին, որոնք չեն կարողանում սեփական քթից այն կողմ տեսնել։ Նրանց խոսքերին լուրջ չեմ վերաբերվում և անձնական վիրավորանք չեմ համարում։ Գիտակցում եմ, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես խոսում է՝ նույնիսկ մատը մատին չտալով որևէ բան անելու համար, հատկապես ժամանակակից հարմարավետության, հարմարվողականության ու սպառողականության դարաշրջանում։ Եթե այս կյանքում մենք ինչ-որ բանի կողմնակից ենք և պայքարում ենք մի նպատակի համար, որին իսկապես հավատում ենք, միշտ էլ կլինեն մեզ ատողներ, և բնակչության մի հատվածը մեզ կատի՝ անկախ նրանից, թե ինչ ենք անում։ Մենք պարզապես պետք է դա ընդունենք որպես կյանքի իրողություն և նույնիսկ ողջունենք։ Ես թույլ չեմ տալիս, որ զգացմունքներս խանգարեն ինձ, քանի որ մեր առաքելությունն իրականացնելու և մեր թշնամիների նկատմամբ հաղթանակած դուրս գալու համար պետք է պահպանենք մեր նպատակի վրա կենտրոնացած անսասան ուշադրությունը։

16. Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանը 10 կամ 20 տարի անց, եթե ձեր քաղաքական տեսլականն իրականացվի։

 Ես հստակ տեսնում եմ, որ մեր շարժումը Հայաստանում իշխանության կգա հաջորդ տասնամյակի սկզբին, քանի որ դրանից է կախված հենց Հայաստանի գոյատևումը։ Եթե առաջիկա մոտ հինգ տարիների ընթացքում չձևավորվի ազգայնական իշխանություն և չստեղծվի ազգային պետություն, ապա ամեն ինչ կորած կլինի։ Սակայն, ինչպես ամեն ինչի դեպքում, ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։ Մեր շարժումը կազմակերպվում և պատրաստվում է գալիք մեծ ճգնաժամերին, որպեսզի կարողանա այս փտած նեոբոլշևիկյան կարգը փոխարինել նոր հայկական ազգային կարգով։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ Աստվածային նախախնամությունը մեզ պատմական հնարավորություն կընձեռի՝ ավելի մեծ, քան 1991 և 1918 թվականներին ընձեռված հնարավորությունները, որպեսզի կարողանանք իրականացնել մեր ազգային առաքելությունը։ Երբ ստեղծենք այդպիսի ազգային պետություն, առաջին չեզոքացվելիք սպառնալիքը, բնականաբար, կլինի «Արևմտյան Ադրբեջանի» սպառնալիքը, ինչպես այն անվանում է Բաքվի բռնակալը։ Երբ այդ սպառնալիքը չեզոքացվի Բաքվի հակահայկական վարչակարգի տապալմամբ, Ադրբեջանը կտորների կբաժանվի։ Հետևաբար, առաջիկա 10 տարիների ընթացքում Հայաստանը պատկերացնում եմ որպես երկիր, որը վերջնականապես վերջ է դնում այդ ահաբեկչական պետության գոյությանը և մեկ միասնական, ավելի մեծ հայկական պետության կազմում միավորում ոչ միայն Արցախը, այլև ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող մեր բոլոր պատմական հողերը, ներառյալ Նախիջևանը։ Դրանից հետո կշարունակենք կառուցել մեր երկիրը և մեր հայացքն ուղղել դեպի Արևմտյան Հայաստան։ Իսկ առաջիկա 20 տարիների ընթացքում պատկերացնում եմ Արևմտյան Հայաստանի մեծ մասի ազատագրումն ու կրկին Հայաստանին միավորումը։ Սա մեր «Մեծ ազատագրման» դոկտրինի մասն է։ Շատ հայերի, հատկապես մեր օրերում, երբ մեր ժողովրդի մեծ մասը կարճատես է դարձել, հոռետես, ստրկամիտ ու անհույս, այս ամենը կարող է ֆանտազիա թվալ։ Սակայն ինձ համար դա միանգամայն ողջամիտ և իրագործելի է թվում, եթե իսկապես ունենանք համապատասխան տեսլական, հավատ, կամք, աշխատանքային կարգապահություն և համառություն՝ այն իրականություն դարձնելու համար։ Մեծ գործեր իրականացնելու համար պետք է մեծ նպատակներ դնել, հեռատես լինել և անողոք հետևողականությամբ կյանքի կոչել մեր երկարաժամկետ ծրագրերը։ Հենց այսպիսի մտածելակերպ պետք է սերմանենք հայերի նոր սերնդի մեջ, եթե իսկապես ցանկանում ենք մեր ապագա սերունդների համար փառավոր երկիր կառուցել։

17. Կա՞ն արդյոք «Հոսանքի» որևէ նախաձեռնություն կամ գործունեություն, որոնք, ձեր կարծիքով, լավագույնս են ներկայացնում կազմակերպության աշխատանքն ու արժեքները։

 «Հոսանքը» հիմնադրվել է 2021 թվականին՝ առանց հովանավորների, օգնության և գրեթե որևէ ռեսուրսի։ Այն հիմնադրել եմ ես՝ Կալիֆոռնիայից նախկին համալսարանական դասախոս, անհայտ հայրենադարձն ու սովորական շարքային զինվոր։ Հետևաբար, այս առաջին հինգ տարիները շարժման միայն սկզբնական փուլն են եղել։ Սա այն փուլն էր, որի ընթացքում մենք փորձում էինք ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ աշխարհին ներկայացնել, թե ովքեր ենք մենք, ինչի համար ենք պայքարում, և ցույց տալ մեր գործի լրջությունն ու կարևորությունը։ Այս ընթացքում ես ձևավորել եմ շարժման հիմնական անդամակազմը, գրել մեր հավատամնքն ու ծրագիրը, հիմնել մեր փոքր մեդիա հարթակը, կազմակերպել հանդիպումներ ու հանրահավաքներ, կապեր հաստատել և հնարավորինս տարածել մեր ազդեցությունը։ Այս ամենը կարևոր եմ համարում ընդհանուր պատկերի տեսանկյունից, ուստի բավական դժվար է առանձնացնել որևէ կոնկրետ բան։ Այնուամենայնիվ, նկատել եմ, որ մեր փոքր հանրահավաքներն ու ելույթները կարծես ամենաշատ դիտումներն ու աջակցությունն են ստանում։ Պատճառն այն է, որ հենց այդ ժամանակ ենք փորձում գործնականում ներկայացնել մեր շարժման գաղափարներն ու դիրքորոշումները, որպեսզի մարդիկ հասկանան, որ մենք պարզապես համացանցում գործող որևէ խմբակ չենք, այլ իրական կյանքում նույնպես ակտիվ ենք։ Այսպիսով, առայժմ կարծում եմ, որ հենց նման միջոցառումներն են լավագույնս ներկայացնում մեր կազմակերպության աշխատանքն ու արժեքները։

18. Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել հույն հայրենասերներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի ու հայ ժողովրդի մասին։

 Եթե հույն կամ այլ եվրոպացի հայրենասերները ցանկանում են ավելին իմանալ Հայաստանի և հայ ժողովրդի մասին, ապա մեր պատմության վերաբերյալ այսօր համացանցում բազմաթիվ լավ հոդվածներ ու տեսանյութեր կան։ Սակայն նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում և ինչ քաղաքական գործընթացներ են դրա հիմքում, խորհուրդ կտամ հետևել մեր շարժման հրապարակումներին՝ մեր կայքում և սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում։ Պատճառն այն է, որ կարծում եմ՝ ոչ ոք ավելի լավ չի ներկայացնում Հայաստանի ներսում տեղի ունեցող և Հայաստանի դեմ ուղղված իրադարձությունների իրական պատկերը, քան մենք։ Մենք ամեն ինչ վերլուծում ենք հայ ազգայնականի տեսանկյունից և ամենակարևոր հարցերի վերաբերյալ հանգում մեր ողջամիտ ու տրամաբանական եզրակացություններին։ «Հոսանքը» պարզապես հայ ազգայնական քաղաքական շարժում չէ․ այն 21-րդ դարում հայկական ազգայնականության ձայնն է և հենց հայկական ազգայնականության մարմնավորումը։

19. Հայոց և ասորիների ցեղասպանություններից հետո Հունաստանը հյուրընկալեց հազարավոր փախստականների, որոնք հաջողությամբ ինտեգրվեցին հունական հասարակությանը և ձևավորեցին ծաղկուն հայկական համայնք։ Որքա՞ն կարևոր եք համարում հույների և հայերի միջև պատմական այս համերաշխությունը, և ի՞նչ նշանակություն ունի այն այսօր։ Հավանաբար, աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որոնց հետ մենք մեզ այնքան սերտ եղբայրական կապով կապված զգանք, որքան հույների հետ։ Մենք կիսում ենք նմանատիպ արժեքներ, և մեր մշակույթները զարմանալիորեն նման են միմյանց՝ չնայած որոշ փոքր տարբերություններին։ Մենք նաև նույն թշնամիներն ունենք, և կարծում եմ՝ կիսում ենք նույն պատկերացումն այն աշխարհի մասին, որը ցանկանում ենք տեսնել։ Հենց այդ պատճառով էլ մեր նորաստեղծ կապն ու քաղաքական դաշինքը համարում եմ ապագայում ավելի մեծ ձեռքբերումների սկիզբ։

20. Հայաստանն ու Հունաստանը ավանդաբար սերտ կապեր և համագործակցություն են ունեցել քաղաքական, ռազմական ու մշակութային ոլորտներում։ Ինչպե՞ս եք գնահատում հայ-հունական հարաբերությունների ներկայիս վիճակը, և ո՞ր ոլորտներում, ձեր կարծիքով, կարելի է ապագայում ավելի ամրապնդել համագործակցությունը։

 Մենք տեսնում ենք, որ մեր երկու ժողովուրդների դաշինքի մեջ հսկայական ներուժ կա, որը լիարժեքորեն չի օգտագործվում։ Կարծում եմ՝ հենց մեր նման շարժումներն են կոչված փոխելու այդ իրավիճակը։ Մենք կբացենք հայ-հունական հարաբերությունների նոր էջը՝ մի էջ, որտեղ մեր ապագա համագործակցությունն ու դաշինքը ճանապարհ կհարթեն երկու ազգերի համար՝ իրականացնելու իրենց դարավոր ազգային երազանքները։  

09 Հոկտեմբերի 2026 թ.

«Հոսանք»-ի մասին ավելին իմանալու համար այցելե՛ք՝ hosank.net

Հարցազրույցի հրապարակման հղումը՝ https://radicaltotalresistance.blogspot.com/2026/09/blog-post.html?m=1

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։