09:23:00 16.10.2026
Արդեն ավելի քան 8 տարի է անցել այն օրվանից, երբ Գերագույն խրտվիլակն ու նրա թրքոֆիլ խմբակը, օտար թշնամական ուժերի ու Հայաստանում գործող նեոբոլշևիկյան գործակալական ցանցի աջակցությամբ, եկան իշխանության, բայց մարդիկ դեռ չեն հասկանում, որ խնդիրը ոչ թե անձնական է, այլ համակարգային։ Ամենուրեք տեսնում ենք «ընդդիմադիրների», ովքեր միայն քննադատում ու քարկոծում են Պարոն Ժեխապետին և նրան դարձնում գլխավոր թիրախը, կարծես թե միայն այդ ծաղրածուին հեռացնելով՝ բոլոր խնդիրները կլուծվեն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի, ինչպես կարծում էին 2018 թվականին։ Խորը վերլուծություն չանելու պատճառով նրանք շարունակում են կրկնել նույն սխալը։ Այս դավաճանական կառավարության քննադատողների ճնշող մեծամասնությունը դեռ չի գիտակցել, որ այս հայադավները օդից չեն առաջացել, այլ բուծվել են հենց այն նույն նեոբոլշևիկյան ու լիբերալ-դեմոկրատական համակարգից, որը 1991 թվականին ռսաջհուդների կողմից հիմնադրվեց Հայաստանում։
Չեն հասկացել կամ չեն ուզում ընդունել, որ բոլոր ղեկավարները եղել են մեկը մյուսի գործի շարունակողները, որովհետև ենթարկվել են նույն տերերին։ Չեն հասկացել կամ չեն ուզում ընդունել այն դառը իրականությունը, որ այս 35 տարիների ընթացքում «ընդդիմություն» է գոյություն ունեցել ոչ թե ապիկար ու ազգադավ իշխանությունների դեմ պայքարելու, այլ համակարգի երկրորդ ու երրորդ շերտերը ապահով պահելու նպատակով։ Ասեմ ավելին՝ ոչ միայն չորս ղեկավարներն են գործակալ դավաճաններ, այլև նրանց բոլոր ձրիակեր արբանյակներն ու խամաճիկները, որոնք անընդհատ տարբեր անուններով կուսակցություններ են բացում՝ մեր հայրենակիցներին խաբելու և մոլորեցնելու համար։ Մարդիկ չեն պատկերացնում, թե ռուսական մատրյոշկաների պես որքան շերտավորված է այս հակահայկական համակարգը, որովհետև եթե դա լավ պատկերացնեին, կքննադատեին, կքարկոծեին ու կդատապարտեին ամբողջ համակարգը, այլ ոչ թե միայն այդ համակարգից բուծված մի պիղծ խմբակին։ Մեկը մյուսի հետույքը մտած՝ շարունակում են դավեր նյութել մեր Հայրենիքի ու անկախության դեմ։
Կտեսնեին, որ այսօրվա՝ Ազգային ժողովը բռնազավթած կեղծ ընդդիմությունը, որի ղեկավարները ռուսոֆիլ օլիգարխներ են, այնտեղ է, որպեսզի ապահով պահի Քեմալական Պատգամավորների թիկունքը՝ երաշխավորելով, որ իրական ազգային ընդդիմությունը երբեք ոչ միայն Ազգային ժողով չմտնի, այլև առհասարակ քաղաքական դաշտի կենտրոնում չհայտնվի։ Այդ «ընդդիմադիր առաջնորդներից» մեկը հայտնվեց 2021 թվականին՝ պատերազմից վեց ամիս անց, որպեսզի ոչ թե «փրկի» Հայաստանը, այլ Գերագույն խրտվիլակին, և, իհարկե, այս տարվա կրկեսային ընտրությունների ժամանակ հայտնվեց մի ավելի մեծ ռուսոֆիլ օլիգարխ, որպեսզի ոչ թե իշխանափոխություն անի, այլ ավելի ամրապնդի ՔՊ-ի դիրքերը, քանի որ հակահայկական օրակարգը դա է պահանջում։ Փաստացի, առանց չափազանցության, նրանք ոչ թե այս թրքասեր սրիկաների քաղաքական հակառակորդներն են, այլ հենց բառիս բուն իմաստով՝ նրանց քաղաքական թիկնապահները։
Նա, ով այսքան տարիներից ու դեպքերից հետո չի հասկանում այս պարզ ճշմարտությունը, իրավունք չունի իրեն «ընդդիմադիր» համարելու, առավել ևս՝ «ազգային», քանի որ հրթիռագետ պետք չէ լինել այս ամենը տեսնելու համար։ Ընդամենը պետք է բացենք մեր աչքերն ու չզբաղվենք ինքնախաբեությամբ։ Հետևաբար, եկեք գիտակցենք, որ իրական ազգային ընդդիմադիրն այն մարդն է, ով պայքարում է այս ողջ դավաճանական ու փտած համակարգի դեմ և նպատակ ունի մի օր այն փոխարինելու ազգային շարժմամբ, որովհետև մեր ազգային գիտակցությունն ու, իր հերթին, մեր փառքն ու պատիվը վերականգնելու ուրիշ ելք ու ճանապարհ չկա։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ