ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Միայն արիական ու ցեղային գաղափարների վրա հիմնված ազգային հեղաշրջումը կարող է մեր ազգին ճիշտ ուղու վրա դնել և վերականգնել մեր Հայրենիքի փառքն ու պատիվը

01:00:00 01.07.2023

Միայն արիական ու ցեղային գաղափարների վրա հիմնված ազգային հեղաշրջումը կարող է մեր ազգին ճիշտ ուղու վրա դնել և վերականգնել մեր Հայրենիքի փառքն ու պատիվը

2020թ.-ին մեր կարճատեսության, հիմարության և տկարության պատճառով Արցախի 75%-ը դավադրաբար ու դավաճանությամբ ընկավ թուրքերի վերահսկողության տակ, իսկ 25%-ն էլ՝ ռուսների, բայց մեր հայրենակիցները դեռ անհասկանալիորեն ստորագրահավաքներ կամ հանրաքվեներ են անում «Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինի» կարգախոսով, որն ինձ համար պարզապես տարօրինակ է ու անտրամաբանական։ 30 տարի առաջ  մենք քրտինքով ու արյունով ազատագրեցինք Արցախը... մեր թշնամիներն էլ 3 տարի առաջ այն կազմակերպված դավադրություններով վերցրին մեզնից, իսկ մենք հիմա ուզում ենք նորից ազատագրել մեր հողերը գրչի հարվածներով։

Նման անպիտան ստորագրահավաքներ կազմակերպելու փոխարեն մեր էներգիան պետք է օգտագործենք նոր՝ նվիրյալ մահապարտների սերունդ մեծացնելու և դաստիարակելու վրա, որը կկարողանա ապագայում նորից արդարություն հաստատել մեր լեռնաշխարհում, քանի որ վաղուց ենք հասկացել, հատկապես պատերազմից և վերջին խայտառակ ընտրություններից հետո, որ մեր հասարակության ու քաղաքակրթության հիվանդությունները չենք կարող բուժել և խնդիրները չենք կարող լուծել ո՛չ ստորագրահավաքներով, ո՛չ քվեաթերթիկներով, ո՛չ հանրաքվեներով, ո՛չ ընտրություններով, ո՛չ անբովանդակ ցույցերով, ո՛չ էլ նույնիսկ բարեփոխումներով։ Նման հեշտ լուծումների ժամանակները անցել են, հիմա դրանցով զբաղվելը իրականում վախկոտության և երկչոտության նշան է ու ջուր ծեծելով մեր թանկ ժամանակի անիմաստ վատնում։ Հիմա ժամանակն է, որ մեկ քայլ հետ գնանք, որպեսզի մոտ ապագայում կարողանանք առաջ գնալ երկու կամ երեք քայլով։

Միայն արիական ու ցեղային գաղափարների վրա հիմնված ազգային հեղաշրջումը կարող է մեր ազգին ճիշտ ուղու վրա դնել և վերականգնել մեր Հայրենիքի փառքն ու պատիվը։ Դա կարող է անել միայն համակարգից լրիվ դուրս այն հաստատակամ քաղաքական շարժումը, որը թքած ունի ազգավեր «ժողովրդավարության» և «պահպանողական» միջոցների վրա, որոնք ընդամենը պահպանում են հակազգային ստատուս քվոն։ Շատերը մեզ «ռադիկալ» կհամարեն ու մեր գաղափարները «ծայրահեղական», բայց իրականում մեր ներկա վիճակն է ծայրահեղական, և մեր՝  Հոսանք-ի առաջարկած հեռատես լուծումները այս ծայրահեղ ու խայտառակ վիճակից դուրս գալու ճանապարհն են։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։