ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Անցյալ շաբաթ Էջմիածնի Մայր Տաճարի զանգերը հնչեցին որպես ահազանգ՝ առաջին անգամ վերջին 107 տարիներին...

11:07:00 05.06.2025

Անցյալ շաբաթ Էջմիածնի Մայր Տաճարի զանգերը հնչեցին որպես ահազանգ՝ առաջին անգամ վերջին 107 տարիներին...

Անցյալ շաբաթ Էջմիածնի Մայր Տաճարի զանգերը հնչեցին որպես ահազանգ՝ առաջին անգամ վերջին 107 տարիներին։ Վերջին անգամ այդպես հնչել էին Սարդարապատի ճակատամարտի օրերին։ Բայց հարց է ծագում. ինչո՞ւ այդ նույն զանգերը չէին հնչում հինգ տարի առաջ՝ 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրվանից, երբ Արցախը ենթարկվեց հարձակման ռուս–թուրք–սիոնիստական տանդեմի կողմից։ Ինչո՞ւ չէին հնչում երկու տարի առաջ, երբ Արցախը ամբողջությամբ բռնի ուժով հայաթափվեց։ Ինչո՞ւ չէին հնչում այդ զանգերը այն պահին, երբ հակազգային իշխանությունները, հայրենադավ կեղծ ընդդիմությունն ու գեներալիտետը միասին դավաճանում էին Արցախին՝ դանակ խրելով մեր բանակի մեջքին։ Մի՞թե այդ օրհասական պահերը ավելի արժանի չէին այդ զանգերի ահազանգին, քան նախկին նիկոլական, կոմունիստական կուսակցության բացահայտ աջակից և ռուսական շահերի սպասարկու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունը։ Այդ զանգերը չհնչեցին, որովհետև նրանց ձայնը կարող էր արթնացնել ազգին, խորտակել անտարբերության պատը և միավորել ժողովրդին մեր բոլոր թշնամիների դեմ: Այդ զանգերը նստած են մեր հիշողության և մեր հոգու խորքերում։ Դրանք խոսում են ուղիղ մեր ենթագիտակցության հետ։ Սակայն Կաթողիկոսը և նրա ենթակաները այդպես չվարվեցին, որովհետև նման հրահանգ չէին ստացել Հյուսիսից։ Այո՛, հենց Կրեմլից։ Եթե սա դավաճանություն չէ, ապա ի՞նչն է դավաճանություն։ Եթե սա ապացույց չէ, որ մեր Եկեղեցին ներսից բռնազավթված է հակահայ և հակաքրիստոնեական ուժերի կողմից՝ ճիշտ ինչպես մեր կառավարությունը, ապա ի՞նչը կարելի է համարել ապացույց։ Երբ ազգային պետությունն ի վերջո հաստատվի, այդ զանգերը պետք է անհապաղ հողանջեն՝ որպես նոր ազգային զարթոնքի ազդարար։ Որպեսզի Սյունիքը չարժանանա Արցախի ճակատագրին։ Որպեսզի այս անգամ կարողանանք համախմբվել ու հաղթել ոսոխին՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով մեր հողը, մեր անկախ պետականությունը և մեր հոգևոր ժառանգությունը: 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։