10:38:00 12.07.2025
Սևան լիճը միայն ջրային հարստություն չէ. դա մեր ժողովրդի հիշողության և պայքարի խորքերից բխած սրբազան խորհրդանիշ է։ Դարեր շարունակ այն եղել է ոչ միայն բնության հրաշալիք, այլև ոգու ամրոց։ Երբ Բագրատունիները վերակերտում էին Հայոց թագավորությունը, հենց Սևանի կղզում կառուցեցին մենաստան՝ որպես հավատի, անկախության ու հայրենատիրության խորհրդանիշ։ Այդ վանքը դարձավ ոգու ճրագ, որ լուսավորում էր ազատագրական պայքարի ճանապարհը։
Այսօր, երբ նայում ենք Սևանի կապույտ ջրերին, մենք չենք նայում պարզապես լիճի, այլ հայոց անցյալի և ապագայի հայելուն։ Պահենք ու պաշտպանենք Սևանը՝ ինչպես պահել ու պաշտպանել էին այն մեր արքաները՝ որպես նվիրական մասունք։
Սևանը մեր սրտի լիճն է՝ Հայաստանի կապույտ աչքը։ Նրա ջրերում հայ հոգին է՝ խաղաղ, բայց խորունկ։ Սևանը մերն է՝ այնքան ժամանակ, քանի դեռ մեր սիրտը բաբախում է ազատ Հայաստանի համար։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ