05:30:00 22.11.2024
Ցավալի է «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերն արտահայտելը, երբ փաստացի հիմա Արցախը թշնամու կողմից օկուպացիայի տակ է: 44-օրյա դավադիր պատերազմը տանուլ տալով մենք ոչ միայն Լիոնիդ Ազգալդյանի զոհաբերությունը ջուրը գցեցինք, այլև՝ մեր բոլոր մյուս ազատամարտիկների, ովքեր այդքան քրտինք ու արյուն են թափել Արցախը հայկական պահելու համար: Նրանց կատարած զոհաբերությունից հետո, Արցախը Հայաստանին միացնելու ու Նախիջևանը օկուպացված հող համարելու փոխարեն, մենք Արցախը արհեստականորեն դարձրինք անկախ պետություն՝ հաստատելով 100 տարի առաջ ազգավեր ու հակահայ բոլշևիկների կատարած հանցագործությունը:
Մենք ազգովի մի մեծ մեղք ենք գործել, որ կարծում եմ ճնշող մեծամասնությունը չի էլ գիտակցում, քանի որ դրա դառը հետևանքները մեր հայրենակիցները դեռ լավ չեն զգացել: Գալիք վտանգները չեզոքացնելու և մեր ապաշխարհելու միակ ձևն այն է, որ մենք մարտական հոգեբանությամբ տրամադրվենք, որ միայն Ադրբեջանին ջախջախելով ու Բաքվին համընդհանուր կապիտուլացիայի ենթարկելով կարող ենք վաստակել այս տարածաշրջանում ապրելու իրավունքը:
Շատերը կարծում են, որ մենք «չենք կարող նրանց հաղթել հիմա», քանի որ նրանք «ավելի շատ զենք ունեն», «Թուրքիան (ու, իհարկե, Ռուսաստանը) իրենց թիկունքում է», և նման այլ արդարացումներ, սակայն պատերազմը ուզենք թե չուզենք թակելու է մեր դուռը: Մենք ստիպված ենք լինելու կռվել մինչև մեր վերջին շունչը, բայց, եթե մենք նման պարտվողական մտածելակերպով մոտենանք այդ կռվին, մենք կպարտվենք առանց պատերազմը սկսելու: Կապ չունի, թե որքան զենք ունի Ադրբեջանը և ովքեր են նրանց թիկունքում կանգնած, այնպես չէ որ շատ մեծ է տարբերությունը ու այնպես չէ, որ մենք միայն նետ ու աղեղներ ունենք: Եթե մեր ազգի տղամարդկանց նույնիսկ 20-30 տոկոսը պատրաստ լինի համախմբված ձևով մեկնել սահման և մինչև վերջ մարտնչել, առանց չափազանցության մենք Բաքուն դժոխի կվերածենք՝ ստիպելով Ալիևին իր ողջ անձնակազմով ցատկեն Կասպից ծով և դեպի ծովի հակառակ ափ արագ լողալով գնան:
Եթե մենք արիական ոգով չտրամադրվենք և չհավատանք, որ մենք իսկապես կարող ենք այդ ամենն անել՝ թքած ունենալով թերահավատ կարծիքների վրա, ուրեմն մենք կասկածի տակ ենք դնելու մեր անկախությունն ու պետություն ունենալու պատիվը, որը մեզ՝ Արարչի օրհնությամբ շնորհել են մեր հերոս նախնիները: Մենք վստահ ենք, որ Լեոնիդն ու մեր մյուս հերոս ազատամարտիկները, եթե այսօր ողջ լինեին, կստորագրեին այս բոլոր խոսքերի տակ: Պայքարից բացի ուրիշ ելք չկա:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ