04:42:00 23.09.2025
Գնալով լեհերի համար ավելի պարզ է դառնում, որ Ռուսաստանը իրենց պետությանը վտանգ է ներկայացնում, և նրանք չեն կարող իրենց անվտանգությունը վստահել ո՛չ Բրյուսելին, ո՛չ էլ Վաշինգտոնին։ Լեհ ազգայնականները քաջ գիտակցում են, թե ինչպես միջազգային սիոնիզմի կողմից բռնազավթված Արևմուտքը (Անգլիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան) դավաճանեց իրենց Երկրորդ աշխարհամարտի ավարտին, երբ Յոզեֆ Պիլսուդսկու մահից (1935 թ.) հետո Անգլիան իր խամաճիկ կառավարությունը տեղադրեց Լեհաստանում, որը մի քանի տարի անց Գերմանիային միտումնավոր հրահրեց պատերազմի։ Լեհերը հիշում են, որ Սովետի դեմ պատերազմ սկսելու փոխարեն պատերազմ հայտարարեցին Գերմանիայի դեմ, և պատերազմի ավարտից հետո Լեհաստանին «ազատագրելու» փոխարեն հանձնեցին հանցագործ Կարմիր Բանակին՝ Լեհաստանը դարձնելով Խորհրդային Միությանը արբանյակ պետություն։
Լեհերը զգում են, որ իրենց անվտանգությունը կարող է երաշխավորել միայն իրենց բանակը, և իրենք կարող են հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Այդ պատճառով Լեհաստանը մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ տոկոսային հարաբերակցությամբ դառնալով ամենառազմականացված երկիրը ՆԱՏՕ-ում (Լեհաստանի ռազմական բյուջեն կազմում է մոտ 4.7%, իսկ Թուրքիայի ռազմական բյուջեն՝ մոտ 2.5%)։ Սակայն միայն զենքեր գնելով ու բանակը զարգացնելով հնարավոր չէ երկիրը անվտանգ պահել, եթե չլինի համապատասխան քաղաքական առաջնորդություն։ Լեհաստանին այսօր անհրաժեշտ է Յոզեֆ Պիլսուդսկու (Նժդեհը նրան համարում էր «մարդկության հոգևոր հսկաներից» մեկը) նման ազգային, ռազմաքաղաքական, հակաբոլշևիկ առաջնորդ, ով կարողացավ Կրեմլի բոլշևիկյան դեմ հաղթանակ կերտել 105 տարի առաջ, ինչպես Նժդեհը նույն թվականներին (1919–1921 թթ.) փշրում էր ռուս-բոլշևիկյան 11-րդ բանակը Սյունիքում։ Մեկը Արևելյան Եվրոպան էր պաշտպանում Կարմիր աղետից, մյուսը՝ Հարավային Կովկասը, ավելի ճիշտ՝ Հայկական լեռնաշխարհը։
Լեհաստանի զինվելը մեզ համար լավ օրինակ լինելու փոխարեն մեր նեոբոլշևիկ, ապազգայն կառավարությունը շարունակում է ժողովրդին հիպնոսացնել խաղաղության մասին կեղծ խոստումներով և մեր բանակը «անվտանգության վերջին երաշխիքը» դարձնելով։ Ինչպես Լեհաստանը Ռուսաստանին վտանգ է համարում և չի վստահում Արևմուտքին, այնպես էլ մենք պետք է Ռուսաստանից վտանգ տեսնենք և չվստահենք Արևմուտքին։
Մեզ Նժդեհի նման նոր առաջնորդ ավելի շատ է պետք, քան Լեհաստանին պետք է Պիլսուդսկու նման նոր առաջնորդ, քանի որ մենք իրականում լեհերից էլ ավելի վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակում ենք։ Մենք պետք է ջախջախենք նեոբոլշևիզմը, ինչպես նրանք ջախջախեցին բոլշևիկյան հրոսակախմբերը մեկ դար առաջ:
#Ոչնչացրու_Նեոբոլշևիզմը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ