ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հարավում մեր բարեկամ Իրանը պատերազմի մեջ է մտել Իսրայելի և սիոնիստական հանցագործ ռեժիմի դեմ...

12:45:00 18.06.2025

Հարավում մեր բարեկամ Իրանը պատերազմի մեջ է մտել Իսրայելի և սիոնիստական հանցագործ ռեժիմի դեմ...

Հարավում մեր բարեկամ Իրանը պատերազմի մեջ է մտել Իսրայելի և սիոնիստական հանցագործ ռեժիմի դեմ։ Մեր դարավոր թշնամիները՝ երկու պետությունների տեսքով, հենց մեր քթի տակ համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Հյուսիսում մեր ոխերիմ «դաշնակիցը» սպասում է հարմար պահի, որպեսզի Սյունիքի վրա հարձակվելու համար Բաքվին կանաչ լույս տա։ Իսկ մենք ունենք ազգադավ կառավարություն, որը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին, և նենգ ու կեղծ ընդդիմություն, որը քարոզում է «արժանապատիվ խաղաղություն»։ Իրականում երկուսն էլ միասին ոչ միայն պառակտում են մեր ժողովրդին, այլև գլխի տակ բարձ դնելով՝ փորձում են ենթագիտակցորեն համոզել, թե հնարավոր է այս օրհասական վիճակից դուրս գալ առանց զոհողության և պայքարի։ Նրանք վիճում են միայն այն մասին, թե ով ավելի լավ կկարողանա բանակցել այս կամ այն պետության հետ, կարծես աշխարհն իբր կառուցված է միայն բանակցությունների շուրջ։ Բայց ինչպես ֆիզիկայի առաջին օրենքը՝ ուժն է ամեն գործողության հիմքը, այնպես էլ աշխարհաքաղաքականությունը հիմնված է ուժի վրա։ Առանց ուժի շարժում չկա, այնպես էլ աշխարհաքաղաքական դաշտում առանց ուժի գոյություն չունի սուբյեկտություն։ Բանակցություններն ու դիվանագիտությունը արժեք ունեն, երբ կարող ես քո կամքով ու ուժով՝ որպես սուբյեկտ, ներկայանալ համաշխարհային բեմին, որքան էլ փոքրաթիվ լինես ու սակավ ռեսուրսներ ունենաս։ Պայմանագրերն ու թղթերը կարող են իմաստ ունենալ միայն այն դեպքում, երբ հավասարակշռված են ուժով, այլապես մենք նմանվում ենք հաչացող շան, որը չի կծում։ Բանակցությունները, թղթերն ու միջազգային պայմանագրերը իրականում ոչինչ չեն նշանակում, երբ ազգը շարունակում է կրել պարտվողական հոգեբանություն և ստրկամիտ մտածելակերպ։ Հատկապես հիմա, երբ մեր թշնամիները մինչև ատամները զինվում են և բացահայտ նպատակ ունեն ուժով լուծել իրենց խնդիրները։ Մենք չենք ուզում պատերազմ, բայց դա կախված չէ միայն մեզնից։ Պատերազմը գալիս է, և աշխարհը մեզ չի ներելու, եթե մենք պատրաստ չլինենք դրան։ Այս իրավիճակից միակ ելքը նվիրված, կազմակերպված պայքարն է։ Բայց եթե չունենանք քաղաքական շարժում, որը կկարողանա համախմբել ազգի լավագույն հատվածը և առաջնորդել այդ պայքարը հանուն մեր անկախ պետականության, ապա պարտությունը անխուսափելի է։ Մեր միակ փրկության հույսը հստակ կենտրոնացված շարժումն է՝ մեկ առաջնորդով, որը կունենա ոչ միայն հարձակողական ռազմաքաղաքական ռազմավարություն, այլ նաև վճռականություն մոբիլիզացնելու 150-200 հազար զինվոր և ոգեշնչելու նրանց՝ մինչև վերջին շունչը կռվել ոսոխի դեմ։ Եթե մաքրենք աղմուկը և փարատենք մեր ժողովրդի գիտակցությունը պատած արհեստական մառախուղը, կտեսնենք, որ այս ուղին միակ իրատեսական և պրագմատիկ լուծումն է։ Մենք չպետք է պատրաստվենք ո՛չ «խաղաղության դարաշրջանի», ո՛չ էլ «արժանապատիվ խաղաղության», այլ՝ իսկական հայրենական մեծ պատերազմի։ Իսկ այդ պատերազմի առաջին քայլը՝ ազգային-քաղաքական ճիշտ շարժմանը միանալն կամ աջակցելն է։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։