07:16:00 27.10.2025
Ժամանակակից պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի ահաբեկչական գործողություն, ինչպիսին տեղի ունեցավ 1999 թ. հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի խորհրդարանի շենքում: Այդ օրը ներքին ահաբեկիչների ձեռքով գնդակահարվեց և գլխատվեց երկրի վերջին մնացած ռազմաքաղաքական էլիտան։ Սա հայությանը ուղղված պարզ ուղերձ էր Մոսկվայից, որ այս «Երրորդ Հանրապետությունում» այլևս հույս չպետք է ունենանք՝ Արցախը Հայաստանին ամբողջությամբ միացնելու և իրական անկախ պետություն դառնալու։
Միայն ռուսական հետախուզությունն ու նրա խամաճիկներն ունեին լծակներ նման սարսափելի գործողություն կազմակերպելու համար, որն իսկապես սպանեց շատերի հույսն ու հավատը ապագայի հանդեպ։ Այս խորհրդանշական ոճրագործությամբ Կրեմլը մեզ անուղղակիորեն հասկացրեց, որ ինքը ամբողջությամբ վերադառնում է տարածաշրջան։ Մեր ոխերիմ «դաշնակիցների» նենգությունն ու դավաճանությունը իրոք չափ ու սահման չունեն։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ