ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բոլոր ընտրություններում, հենց «Երրորդ Հանրապետության» ամենասկզբից...

05:09:00 25.09.2025

Բոլոր ընտրություններում, հենց «Երրորդ Հանրապետության» ամենասկզբից...

Բոլոր ընտրություններում, հենց «Երրորդ Հանրապետության» ամենասկզբից, «նախկիններից» ու «ներկաններից» կազմված նեոբոլշևիկյան քաղաքական համակարգը ամեն անգամ վերարտադրվել է, և հաջորդ տարի էլ ոչինչ չի փոխվելու։ Նեոբոլշևիկյան համակարգը որպես դիմակներ օգտագործում է իր տարբեր օլիգարխներին ու խամաճիկներին՝ իր իրական դեմքը թաքցնելու համար։ Այն ունի նաև իր տարբեր արբանյակները, որոնք պտտվում են նեոբոլշևիկյան համակարգի գլխավոր տնօրինողների շուրջ, ինչպես էլեկտրոնները՝ ատոմի միջուկի շուրջ։

Սակայն կամաց-կամաց մարդիկ ավելի պարզ են տեսնում այս խաբկանքը։ Նենգ մեխանիզմներն այլևս չեն աշխատում այնպես, ինչպես նախկինում։ Գիտակից ու իրական հայրենասերները սկսում են հասկանալ, որ այս հայրենադավ համակարգը մինչև հիմքը կոռումպացված ու փտած է։ Ընտրություններին մասնակցության ցածր մակարդակը, հատկապես երիտասարդների շրջանում, դրա ամենավառ ապացույցներից է։

Մեր հայրենակիցների մեծ մասը փորձում է անտեսել այս համակարգը՝ «չզբաղվելով քաղաքականությամբ» և ապրելով իր առօրյա հոգսերով։ Բայց երբ այս համակարգը փլուզվի թղթե տնակի պես՝ գալիք քաղաքական ու տնտեսկան Մեծ ճգնաժամի ժամանակ, բոլորը ստիպված են լինելու զբաղվել քաղաքականությամբ և առերեսվել իրականությանը։ Գալիք ընտրությունները, ամենայն հավանականությամբ, լինելու են վերջինը, երբ նեոբոլշևիկյան համակարգը կարող է վերարտադրվել, որովհետև հաջորդ անգամ այն արդեն սպառված կլինի՝ իրական հայ ազգայնական շարժման համար ճանապարհ բացելով։

#Այս_Անգամ_Աշխարհը #Անխուսափելություն


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։